Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Քաղաքականություն
09.10.2026 | 11:32
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Սա տարբերվում է նախորդ ավելի քան երեսուն տարիներից, երբ 1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ էին լինում»,- ասել է նա։
Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արդեն գրեթե մեկ տարի է՝ ադրբեջանական երկաթուղին բաց է հայկական բեռների տեղափոխման համար, երկու երկրների միջև երկկողմ առևտուր է իրականացվում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի 12 կիլոմետրանոց հատվածը սահմանազատվել և սահմանագծվել է։

