Քվեարկության ընթացքում ոստիկանությունում գրանցվել է 144 հաղորդում

Լուրեր

12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային Ժողովի 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` 09.12.2018թ. ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 144 հաղորդում (Երևանում՝ 36, մարզերում՝ 108), որից 58-ը` հանցագործությունների մասին, իսկ 86-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ: Այդ թվում՝ սարքը մատնադրոշմը չընդունելու կամ կրկնակի ընդունելու պատճառով կրկնաքվեարկության, ընտրատեղամասի մոտ կայանված ավտոմեքենաների, քաղաքացիների կուտակումների, ընտրությանը մասնակցելու կարգի վերաբերյալ պարզաբանումներ անելու, ընտրական տեղամասի ուղիղ հեռարձակման տեսախցիկը ընտրական արկղը չֆիքսելու, ընտրատեղամասում փակցված թեկնածուների քարոզչական պաստառների մասին ահազանգեր և այլն:
Հանցագործության մասին 58 հաղորդումներից 7-ն ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 1-ը՝ դատախազություն, 1-ը՝ ՀՀ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչություն,իսկ մնացած 49 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր:
Հանցագործությունների մասին հաղորդումներն ըստ ենթադրյալ հանցակազմերի ունեն հետևյալ պատկերը.
– ընտրակաշառք տալը (խոստանալը) կամ ստանալը– 3,
– քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը- 18,
– ընտրական հանձնաժողովի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, կուսակցության (դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը– 2,
– մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը– 34 (հիմնականում կապված են եղել սարքի տեխնիկական խնդիրների հետ),
– քվեարկության գաղտնիությունը խախտելը– 1:

Ստուգման ենթակա թվով 86 տեղեկություններից 1-ն անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել է անհետևանք, 4-ը վերագրանցվել և ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, 3-ն ուղարկվել է դատախազություն, իսկ 78-ով դեռևս կատարվում են ստուգումներ:
7 ահազանգ է ստացվել նաև ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայությունով: Դրանցում պարունակվել են ինչպես առերևույթ հանցագործությունների, այնպես էլ ստուգման ենթակա այլ հաղորդումների մասին տեղեկություններ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան ստուգումներ կատարելու համար: Բացի այդ, «Թեժ գծով» ստացվել են նաև խորհրդատվություն պահանջող հարցադրումներ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Տեղեկացնեք նաև, որ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբին կից աշխատանքային խմբերի կողմից շարունակվելու են վերլուծական-տեղեկատվական աշխատանքները նաև հետընտրական ժամանակահատվածում ստացված հաղորդումներով, որոնց մասին պարբերաբար տեղեկատվություն կտեղադրվի ՀՀ ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքում: