COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են COP17-ի անցկացման վայրերում և հիմնական երթուղիներում անվտանգության, հասարակական կարգի, երթևեկության կազմակերպման ու հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումները։ Նախարարը հանձնարարել է նաև պատշաճ իրազեկել հանրությանը սպասվող ճանապարհային սահմանափակումների մասին։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության ենթակա ծառայությունների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանը շեշտել է Հայաստանի համար նման նշանակալի միջոցառման ընթացքում հանրային անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու կարևորությունը։

ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը նախարարին զեկուցել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ ստորաբաժանումների կողմից իրականացված և ընթացիկ միջոցառումների մասին։

Ծառայությունների ղեկավարները ներկայացրել են համաժողովի անցկացման վայրերում, հիմնական երթուղիներում և հարակից տարածքներում անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Քննարկվել են ՆԳՆ ստորաբաժանումների ծառայության պատշաճ կազմակերպման, անձնակազմի կառավարման ու փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարը ցուցումներ է տվել հասարակական կարգի պահպանման, անվտանգության ապահովման, ինչպես նաև Փրկարար ծառայության աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկության սահմանափակումների վերաբերյալ ապահովել հանրության պատշաճ իրազեկումը, շարունակել մշտական կապը COP17-ի շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուների հետ և պարբերաբար զեկուցել անվտանգային միջոցառումների ընթացքի վերաբերյալ»։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Համաժողովին կմասնակցեն անդամ պետությունների պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ։ COP17-ին ընդառաջ հոկտեմբերի 16-ին նախատեսված է Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը, իսկ պաշտոնական բացման արարողությունը կկայանա հոկտեմբերի 18-ին։