Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
Քաղաքականություն
08.10.2026 | 14:07
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի հստակ ամսաթիվ դեռևս որոշված չէ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում ակնկալում է զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդի հետ։
«Այդ հեռախոսազրույցը նախատեսված է իմ ժամանակացույցում»,- պատասխանել էր Թրամփը լրագրողի հարցին՝ արդյո՞ք արդեն զրուցել է Պուտինի հետ։
Բացի այդ, Պեսկովը հայտարարել է, որ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական հեռագիր չի ուղարկել:
Պուտինը ծննդյան օրը հոկտեմբերի 7-ին է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

