«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ

Լուրեր

07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
Բոլորը

«Գուստավ» ռեստորանը հրապարակային արձագանքել է կանանց սանհանգույցում թաքնված տեսախցիկ տեղադրելու վերաբերյալ ահազանգին՝ հայտնելով, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո մենեջերն ազատվել է աշխատանքից։ Ավելի վաղ Factor TV-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել, և առերևույթ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե։

«Մենք հասկանում ենք Գուստավում ստեղծված իրավիճակի շուրջ առաջացած անհանգստությունն ու դժգոհությունը և ցանկանում ենք, որ իմանաք՝ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։

Իրավիճակին տեղեկանալուն պես մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկել և մենեջերը ազատվել է աշխատանքից։ Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց, իրավապահ մարմիններին դիմելու հարցում։

Այս պահին մենք տեսնում ենք տարբեր էջերում տարածվող բազմաթիվ կարծիքներ և մեկնաբանություններ և հասկանում ենք մարդկանց վրդովմունքը։ Միևնույն ժամանակ, հստակ ենք, որ Գուստավի ստեղծման հիմքում դրված տարիների ազնիվ աշխատանքն ու նվիրումը չեն արտացոլվել այս գործողությունների մեջ։
Մենք չենք կարող փոխել տեղի ունեցածը, բայց կարող ենք պատասխանատվությամբ մոտենալ դեպքի մասին մեր արձագանքին։ Մենք լրջորեն ենք վերաբերվում իրավիճակին և շարունակում ենք հավատարիմ մնալ յուրաքանչյուր հյուրի անվտանգության, անկաշկանդության և հարգանքի վերաբերմունքին։

Շնորհակալություն նրանց, ովքեր անմիջականորեն կապ են հաստատել մեզ հետ և հնարավորություն տվել լսելու ու արձագանքելու»,- ասված է «Գուստավ» ռեստորանի տարածած հաղորդագրությունում։

Factor TV-ն հոկտեմբերի 7-ին հրապարակել էր խմբագրություն ստացված ահազանգը, ըստ որի՝ «Գուստավ» ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել էր կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Ահազանգում նշվում էր նաև, որ հեռախոսը հայտնաբերած կինը առերեսել էր մենեջերին, և վերջինս հաստատել էր, որ այն իրեն է պատկանում։