Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.10.2026 | 11:24Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից ու հրմշտոցից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը խիստ զգուշացում հայտարարեց պատգամավորներին՝ սպառնալով նիստերի բնականոն ընթացքը խաթարողներին հեռացնել դահլիճից։
Անդրադառնալով պատգամավորների վարքագծին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց, որ օրակարգի պահպանումը Կանոնակարգ օրենքի պահանջ է, իսկ դրանից շեղվելը հանգեցնում է նիստի խաթարմանը։
Նա նշեց, որ օրակարգը չպահելու հետևանքով ամբիոնից հնչող «թալանչի» փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները վերածվել են հրմշտոցի, որը, սակայն, ծեծկրտուքի չի վերածվել։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության «նախկին հանրապետական պատգամավորի» վարքագծին՝ Ռուբինյանը հայտարարեց, որ նա արդեն որերորդ անգամ խաթարում է նիստերի բնականոն ընթացքը․ «Եթե այսպես շարունակվի, ես իրեն ուղղակի դահլիճից դուրս եմ հանելու․ սկզբից դուրս եմ հանելու մեկ օրով, դուրս եմ հանելու յոթ օրով, հետո ինչքան Կանոնակարգը թույլ է տալիս, դուրս եմ հանելու։ Հետո կարող է դուրս հանելու տեղը դուրս շպրտեմ, հետո կարող է շպրտենք, հետո կարող է խմբակային մի հատ բոլորին ցույց տանք, թե որը որից հետո է»։
Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց պատգամավորներին «տիրություն անել իրենց սուբյեկտին» և հայտարարել, որ որևէ մեկը չի կարող գալ և իրենց «թալանչի» անվանել․ «Թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է, որից սերում է ձեր մեծ մասը՝ Հանրապետական կուսակցությունը․ իմացե՛ք դա ու հանկարծ չխառնեք դա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

