Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
Քաղաքականություն
06.10.2026 | 11:08
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու երկկողմ գործընկերության շրջանակում արձանագրված առաջընթացը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված պատմական խաղաղության գործարքից ի վեր»։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պետքարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի շարունակական հանձնառությունը։
Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության վերջին զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ադրբեջանական ընկերությունների միջև մի շարք առևտրային գործարքների մասին հայտարարությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

