Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
Քաղաքականություն
05.10.2026 | 18:30
«Ռուսաստանի հետ առճակատումը նոր, ավելի վտանգավոր բնույթ է ստացել»,- հայտարարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավար Մարտին Յեգերը՝ Բունդեսթագում հետախուզական ծառայությունների ղեկավարների ամենամյա հրապարակային լսումների ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Յեգերի խոսքով՝ Լայպցիգում հարձակման փորձը, երբ օդանավակայանում պայթուցիկով դրոն էր հայտնաբերվել, «հիբրիդային պատերազմի» շրջանակում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ընդամենը մեկ օրինակն է։
BND-ի ղեկավարը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունների գործողությունները Գերմանիայում և նրա դեմ դառնում են «ավելի ու ավելի ագրեսիվ»։ Մարտին Յեգերի կարծիքով՝ Բեռլինի կողմից անվճռականության յուրաքանչյուր դրսևորում Ռուսաստանին դրդում է ուժեղացնել ճնշումը Գերմանիայի նկատմամբ։
Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի տարածքի նկատմամբ մոտ ապագայում լայնածավալ հարձակման որևէ նշան չկա։
«Սակայն Ռուսաստանը կարող է դիմել ցածր ինտենսիվության ռազմական գործողությունների, հատկապես՝ Բալթյան երկրներում»,- հավելել է նա։
Ըստ Reuters-ի՝ Բունդեսթագը կարող է ընդլայնել հատուկ ծառայությունների լիազորությունները՝ հնարավոր հարձակումը կանխելու նպատակով ակտիվ գործողություններ իրականացնելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

