Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ ազգային թիմ:
«Չգիտեմ՝ ինչ կլինի, ամեն ինչ բաց է ինձ համար։ Նա պետք է որոշի, թե ինչպես կդասավորվի իր կյանքը, նախքան ազգային հավաքական հրավիրվելը: Եթե նա խաղում է և ցանկանում է լինել ազգային հավաքականում, կարող է վերադառնալ, երբ ցանկանա, ինչո՞ւ ոչ։ Դա թյուրըմբռնում էր, և կարծում եմ՝ այն հեշտությամբ կարելի է լուծել։ Որքանով հասկանում եմ, ամեն ինչ լավ է։ Ե՞րբ է ամեն բան կարգավորվելու, չգիտեմ, կտեսնենք»,- մարզիչի խոսքը մեջբբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը դանիացիների դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումից առաջ լքել էր ազգային թիմի ճամբարը, երբ իմացել էր, որ չի լինելու մեկնարկային կազմում: Ռոնալդուն նաև հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հետագայում կպատմի հեռանալու պատճառների մասին ճշմարտությունը:
Ժորժե Ժեզուշն ամռանն է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ անցկացրել է չորս հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ:
Դավիթ Եղիազարյան

