ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.10.2026 | 15:28«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցում օտարերկրյա միջամտության և արտաքին տեղեկատվական գործողությունների վերաբերյալ գնահատականներին։
Քոչարյանի խոսքով՝ զեկույցը օտարերկրյա ճնշումների մասով «մի քիչ անարդար» է՝ Ռուսաստանը հստակ առանձնացնելու, իսկ արևմտյան երկրների միջամտության դեպքերին, իր գնահատմամբ, հպանցիկ անդրադառնալու պատճառով։
Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսի վերաբերյալ հայտարարություններ են եղել, մինչդեռ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ըստ Քոչարյանի, ուղիղ աջակցություն են հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին։
Քոչարյանը նաև ասել է, որ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունները, իր համոզմամբ, ընդդիմության վրա դրական ազդեցություն չեն ունեցել , մինչդեռ արևմտյան երկրների միջամտությունն ու իշխանությանը ցուցաբերված ուղիղ աջակցությունն ավելի դրական ազդեցություն են ունեցել գործող իշխանության համար։
Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցի՝ ընտրությունների վերաբերյալ ընդհանուր գնահատականին՝ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այն պայմանավորված է նաև Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական հակադրության համատեքստով։ Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ կապված խնդիրները տարբեր կերպ են գնահատվում՝ կախված քաղաքական իրավիճակից։ Քոչարյանը դա բնորոշել է որպես «երկակի ստանդարտների» կիրառում՝ օրինակ բերելով Հայաստանի և Վրաստանի վերջին տարիների դեպքերը։
Մանրասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

