Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Կիև կատարած այցի օրը ռուսական ուժերը հերթական հարվածն են հասցրել Դնեպր գետի վրայով անցնող կամրջին։

«Հյուսիսային կամրջի երթևեկելի հատվածին հարված է հասցվել։ Արտակարգ ծառայությունները շարժվում են դեպքի վայր»,- կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, Telegram-ում գրել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ռուսական ստորաբաժանումները հարվածել են նաև Դնեպր քաղաքի կենտրոնում գտնվող կապի ընկերության օբյեկտին։ Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ հարվածի ենթարկված շենքի մոտ աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները։ Նրա խոսքով՝ Դնեպրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

Գանժայի տվյալներով՝ ռուսական ուժերը Դնեպրոպետրովսկի մարզը անօդաչու թռչող սարքերով ավելի քան 10 անգամ են հարձակման ենթարկել։ Հարվածների տակ են հայտնվել Նիկոպոլը և Նիկոպոլի շրջանը, որտեղ վնասվել է միկրոավտոբուս։ Հարձակման են ենթարկվել նաև Կրիվոյ Ռոգի և Պավլոգրադի շրջանները, վնասվել է ձեռնարկություն։

Նույն առավոտյան Ռուսաստանի զինված ուժերը հինգ կառավարվող ավիառումբ են նետել Սումիի մարզի ուղղությամբ, հայտնել են տեղի իշխանությունները։

«Եվս մեկ հարված բնակելի հատվածին։ Բազմահարկ շենքի հարևանությամբ հարված է եղել։ Առնվազն 5 մարդ տուժել է։ Նախնական տվյալներով՝ նրանցից երկուսը ծանր վիրավորումներ են ստացել»,- հայտնել է Սումիի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Գրիգորովը։

Նրա տվյալներով՝ Սումիում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկին ռուսական հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։

«Ծխի պատճառով քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում փակել պատուհանները և հնարավորության դեպքում քիչ ժամանակ անցկացնել դրսում։ Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները»,- գրել է մարզային ռազմական վարչության ղեկավարը։