Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են, որ սեպտեմբերի 23-29-ը Երևանում օդում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոնում և Արաբկիրում։ Կենտրոնում արձանագրվել է նաև ազոտի երկօքսիդի թույլատրելի մակարդակի գերազանցում, մինչդեռ Շենգավիթում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանված նորմը չի գերազանցել։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը,
-Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,
-Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ սեպտեմբեի 25-27-ը,
-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

