Արեշի 10/17 տեղամասում հրմշտոց է եղել. ըստ հանձնաժողովի նախագահի՝ ընտրողներից մեկը մյուսներին ուղղորդել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

10/17 ընտրատեղամասում տարօրինակ իրավիճակ է: Այն գտնվում է Էրեբունի վարչական շրջանում և տեղակայված է թիվ 16 դպրոցում:

Հանձնաժողովի նախագահը գրեթե տեղում չէ: Նա ոստիկանների հետ ինչ-որ հարցեր է կարգավորում: Դրսում կուտակված մեքենաներ կան, իսկ հանձնաժողովի անդամներից մեկը կանգնել է քվեախցիկների մոտ և ընտրողներին կարգադրություններ է տալիս:

Այնուհետ տեղեկացանք, որ մեր ընտրատեղամասում լինելուց մոտ 20 րոպե առաջ միջադեպ է տեղի ունեցել, քաղաքացիներն սկսել էին միմյանց հրմշտել:

10/17 հանձնաժողովի նախագահ Անահիտ Սահակյանը մեզ հետ զրույցում իր բացակայությունները հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ոստիկանների հետ խնդիր չկա: Քաղաքացիների հետ կապված բան էր եղել, մարդիկ իրար հրմշտել էին: Մի քիչ շատ էին եկել՝ դա էր պատճառը»:

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ հանձնաժողովի անդամներից մեկը քաղաքացիներին կարգադրություններ է տալիս, Անահիտ Սահակյանն ասաց. «Կարգադրություններ չեն անում, ընտրողները մեկը մյուսին ասում են՝ սենց ընտրեք, մենք էլ ասում ենք դուք մտեք քվեախցիկ և ձեր ընտրությունը կատարեք»:

Նշենք, որ այս ընտրատեղամասում կա 1989 ընտրող: Ժամը 16:00-ի դրությամբ  682 քաղաքացի կատարել է իր ընտրությունը: