Այս անգամ տաքսի ծառայություններ տեղամասերում չկային, մարդիկ ինքնուրույն էին գալիս. Բագրատ Ասատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ:

– Պարոն Ասատրյան, արդեն մասնակցե՞լ եք քվեարկությանը և ի՞նչ ակնկալիքով եք մասնակցել:

-Այո՛, արդեն մասնակցել եմ: Եկել եմ լավ տրամադրությամբ, շատ վաղուց նման բան չէր եղել: Սովորաբար գալիս էի զայրացած, նյարդահան եղած, որովհետև ականատես էի լինում տեսարանների, լկտիությունների: Գալիս էին տաքսի ծառայությունները՝ «Միլենա», «Z», ինչպես նաև երթուղայինները: Միշտ դիմում էի ոստիկաններին, որ ընտրախախտում է տեղիկ ունենում, ընտրակաշառք են բաժանում: Այս անգամ մարդիկ ինքնուրույն էին գալիս: Կար ազատ, խաղաղ մթնոլորտ: Սա կարևոր էր: Գիտեք՝ Հայաստանում մի սերունդ ձևավորվեց, որը չգիտեր՝ ինչ է ազատ, օրինական ընտրությունը: Այսօր դա տեղի է ունենում:

– Ժողովուրդը հե՞շտ ընկալեց այն իրողությունը, որ պետք է ոչ թե թելադրելով, ծանոթ-բարեկամի, թաղային հեղինակությունների ազդեցության արդյունքում ընտրի, այլ ընտրի նրան, ում ինքն է ուզում:

– Գիտեք՝ նախկինում էլ եմ տեսել, որ ամոթխած հայացքները փախցնում էին: Ամեն դեպքում՝ մարդիկ մարդ են մնում, և յուրաքանչյուրի մեջ կա քաղաքացի, որն ունի իր ցանկությունները, իր ապագայի, ընտանիքի մասին ձգտումները: Եվ, իհարկե, դրա դրսևորման եղանակներից մեկն օրինական իշխանության ձևավորումն է, որը վաղը, մյուս օրը պատասխան կտա: Ամենակարևորն այդ պատասխանատվությունն է:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան