Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի նկատմամբ, ով ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և կրակել սյունեցի կնոջ ոտքին։

Հետապնդումը հարուցվել է պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։ Այսօր ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։ Այսօր նախաձեռնված քրեական վարույթը միացվել է արդեն իսկ առկա վարույթին։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ օրվա երկրորդ կեսին հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին: Վիրավորում ստացած քաղաքացին երեք անչափահաս երեխաների մայր է և ինչպես Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը պատմել է Azatutyun TV-ին միջադեպը տեղի է ունեցել հենց երեխաների աչքի առաջ:

«Մտել էր այդ կնոջ տուն: Երեխաները նոր էին դպրոցից եկել, տանն էին ու իրենք էին պատմում, որ մորը վնասել է ու փախել: Կինը կարողացել էր տնից դուրս գալ, փախչել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրունկի հատվածում ստացել է թեթև հրազենային վիրավորում, կյանքին վտանգ չի սպառնում»,- պատմել է Մանուչարյանը:

Վարչական ղեկավարը հայտնել է, որ ներխուժողը ևս վնասվածք էի ունեցել՝ կրծքավանդակի ձախ հատվածում դանակի հարվածի հետք:

«Արյան հետքերով ընկանք, փնտրեցինք իրավապահների հետ: Զրահաբաճկոններով զինված համապատասխան ստորաբաժանումները շատ արագ և օպերատիվ վնասազերծեցին նրան՝ առանց որևէ միջադեպի: Երբ բռնեցինք, արդեն ուժասպառ էր եղել արյունահոսությունից: Մեկ-երկու բառ ադրբեջաներեն հարցրի, ասաց՝ «օլդում» (թարգ.- մեռնում եմ): Ասացի՝ չես մեռնի: Նրա մոտ եղած ավտոմատը իրավապահները վերցրին, իրեն էլ շտապօգնության մեքենայով, զորքի ուղեկցությամբ տարան»,- պատմել է նա:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին անհետացել է։ Նրա ծառայության վայրում բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով նրա նկատմամբ սկսվել է որոնում, և անհրաժեշտ որոնողական միջոցառումներ են իրականացվել Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերի կողմից։

Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով Ռազմական դատախազությունը համապատասխան ստուգում է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մուսաևը ինքնակամ լքել է զորամասը։

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմի փոխանցմամբ Մուսաևը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։

Արփի Հակոբյան