Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ մինչև −3…−4°C։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է համապատասխան տարածքներում իրականացնել բերքահավաք։

