Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
Քաղաքականություն
01.10.2026 | 19:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Խորվաթիայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փորձի փոխանակման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերը։
«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Խորվաթիայի հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և նշել, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ երկխոսություն: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տիկին Հրստիչի այցը նոր ազդակ կհաղորդի համագործակցության ընդլայնմանը նաև առողջապահության ոլորտում:
Իրենա Հրստիչը անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց հետագա իրականացմանը: Վերջնիս կարևորել է նաև առողջապահության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը»,- ասվում է հաղորդագրությունում:

