Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
Բոլորը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ չորեքշաբթի երկրի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 600 մարդու, իսկ ոստիկանների և ժանդարմների տասնյակ ներկայացուցիչներ վիրավորվել են՝ ավագ դպրոցների արգելափակումներով և բռնի բախումներով ուղեկցվող բողոքի ակցիաների սրման ֆոնին, գրում է AFP-ը։

Ֆրանսիայում 15-18 տարեկան աշակերտների համար նախատեսված ավագ դպրոցներում՝ լիցեյներում սկսված շարժումը դժգոհություն է առաջացրել կառավարության շրջանում։ Անցած շաբաթվանից աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացնում դպրոցների մոտ՝ բարձրաձայնելով տարբեր խնդիրներ՝ դասացուցակներից, դասարանների գերբեռնվածությունից և ուսուցիչների պակասից մինչև այս տարվա շոգերի ընթացքում դասասենյակներում չափազանց բարձր ջերմաստիճանը։

Բողոքի ակցիաները սկսվել էին Փարիզի շրջակայքում գտնվող Իլ-դը-Ֆրանս շրջանում, սակայն այժմ տարածվել են երկրի այլ քաղաքներում։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ չորեքշաբթի ավագ դպրոցների շրջափակման ակցիաների ընթացքում 625 մարդ ձերբակալվել է՝ նշելով շարժման «ընդլայնման» մասին և դատապարտելով որոշ դպրոցների մոտ տեղի ունեցած «բռնության սրումը»։ Նա հավելել է, որ բողոքի ակցիաների ընթացքում, որոնք, ընդհանուր առմամբ, ազդել են 356 դպրոցի վրա, վիրավորվել է ոստիկանության 83 աշխատակից և ժանդարմ։

Նախարարը խստորեն դատապարտել է «իրավապահ մարմինների աշխատակիցների թիրախավորումը, նրանց ուղղությամբ առարկաներ նետելը, բռնության գործողությունները, վիրավորական արտահայտությունները, հրկիզման փորձերը և այն ամենը, ինչ քաղաքային բռնություն է որակվում»։

Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի տվյալներով՝ անցյալ շաբաթ սկսված անկարգությունների հետևանքով տուժել է 119 ուսանող և աշխատակից։ Չորեքշաբթի ամենաշատ տուժած քաղաքների թվում են եղել Փարիզը, հարավ-արևմուտքում գտնվող Բորդոն, հարավ-արևելքում՝ Լիոնը, ինչպես նաև հյուսիսային Լիլ քաղաքը, որտեղ ոստիկանությունը բախումների ժամանակ կրկին արցունքաբեր գազ է կիրառել, հայտնել են AFP-ի թղթակիցները։

«Անհրաժեշտ է, որ մեր աշակերտները կարողանան վերադառնալ դասարաններ, հատկապես նրանք, որոնց ներկայում խոչընդոտում են դա անել»,- ասել է Ժեֆրեն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոշտ քննադատել է ծայրահեղ ձախ քաղաքական գործիչներին՝ նրանց մեղադրելով երկրում դպրոցական բողոքի ակցիաների ընթացքում «բռնությունը լեգիտիմացնելու» մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի