Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

Լուրեր

01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ Կիպրոսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխշահավետ համագործակցության և մեր ժողովուրդների միջև առկա սերտ կապերի շնորհիվ։

Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում։

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկա¬յացնող ուղղություններով մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ և հավակնոտ համագործակցության նոր օրակարգ ձևավորելու նպատակով։ Վստահ եմ, որ մեր համատեղ հանձնառությամբ կիրագործենք այս նպատակն ու առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»: