22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Տասնյակ հեկտարների հասնող տարածքները, ըստ Պետական վերահսկողական ծառայության, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել գնահատված արժեքից շուրջ 380 անգամ էժան։ Թվերն առավել պատկերավոր՝ ներկայիս փոխարժեքով՝ 22 մլն դոլարանոց գույքը գնվել է ընդամենը 58 հազար դոլարով։ Իսկ ինչպես է դա տեղի ունեցել․ շուրջ 10 տարի առաջ Ծառուկյանի ծննդավայր Առինջում 76 հեկտար բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի։ Հողերը դասակարգվել են նաև որպես 5-րդ կարգի արոտավայրեր, ինչի հետևանքով դրանց արժեքն ավելի է նվազել։

Որ միլիարդավոր դրամների՝ հեկտարներով չափվող հողատարածքները ջրի գնով են վաճառվել Ծառուկյանին, ՊՎԾ-ն պարզել է Հայաստանի ամբողջ տարածքում հողերի նշանակության փոփոխությունների գործընթացն ուսումնասիրելու ընթացքում։

Վարչապետին ենթակա ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 8 մլրդ 38 մլն դրամ կադաստրային արժեքով 76 հա հողերի արժեքը նպատակային նշանակության փոփոխությունից հետո նվազել է մինչև 5 մլն դրամ։

«Ինչ-որ տեղ անհայտ կամ ինձ համար անընդունելի հանգամանքներում հանձնաժողովի կողմից բնակելի կառուցապատման հողերին տրվել է գյուղատնտեսական նշանակություն, իսկ համայնքապետը հետագայում 5-րդ կարգի արոտավայրի կարգավիճակ է տվել»,- գնանկման պատճառներն է նշում ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկոության վարչության պետ Վիգեն Մարգարյանը։

Factor TV-ն Կադաստրի կոմիտեի քարտեզների ուսումնասիրությունից պարզեց, որ հողակտորներից երկուսի մակերեսը 16-ական հեկտար է, երկուսինը՝ 14 հեկտար, իսկ մյուսինը շուրջ 20 հեկտար։ Մեր նկարահանման ընթացքում արձանագրեցինք, որ հողամասերից մեկը ցանկապատված է, տնկված են մրգատու ծառեր։

ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետ Վիգեն Մարգարյանը Factor TV-ին փոխանցեց, որ մասնավորեցումը ևս օրենքի խախտումներով է իրականացվել։

«Օրինակ՝ 36, 28 հեկտարի հողատարածքները մեկ լոտի մակարդակով դրվել են աճուրդի, ինչն օրենքով արգելված է։ Աճուրդում վաճառվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնին»,- ասաց նա։

Աճուրդը 2017 թվականին կազմակերպել է Առինջի համայնքապետարանը։ Այդ ժամանակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Սարգսյանը։ Նա Factor TV-ի հետ զրույցում պնդեց, թե հողերի նշանակությունը մարզպետարանն ու Կառավարությունն են փոխել, ինքը որևէ կապ չունի, այդ թվում՝ դրանց արոտավայրի դասակարգում տալու հետ։

ՊՎԾ-ն Ծառուկյանի կողմից նշված հողատարածքների ձեռքբերման ընթացքում թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների մասին հաղորդում է Փաշինյանի՝ Ծառուկյանին ունեզրկելու սպառնալիքներից կարճ ժամանակ անց։ Արդյո՞ք սա քաղաքական պատվեր չէ։

«Գործընթացը ՊՎԾ-ի կողմից սկսվել է 2025 թվականի մարտից, երբ չկային Ձեր կողմից նշված սնանկացնելու հայտարարությունները»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանավորված է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեջ։ Մեղադրանքը չի ընդունում։

Առինջում էժան գներով հողերի սեփականաշնորհման վերաբերյալ ՊՎԾ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն։ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցից հայտնեցին, որ ՊՎԾ-ի հաղորդումը ստացել են, ուղարկել են Հակակոռուպցիոն կոմիտե, քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՊՎԾ պաշտոնյան Factor TV-ին փոխանցեց, որ այս ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ հարևանությամբ գտնվող հողերը ևս պատկանում են Ծառուկյանին, և դրանց վերաբերյալ 2020 թվականին վարույթ է հարուցվել։ Գրավոր դիմել ենք ՔԿ՝ գործի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան