Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Հասարակություն
29.09.2026 | 22:50
Թատերագիր Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ փաստաբանի՝ նրան նաև արգելվել է գրառումներ կատարել սոցիալական ցանցերում։
Հաշվի առնելով Սահակյանի գործունեությունը՝ բացառություն կարող են կազմել միայն մասնագիտական բնույթի գրառումները։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականի հունվարի 8-ին թատերագիր Վահրամ Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է կատարել, որը, ըստ սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացության, պարունակում է ատելություն։ Սեպտեմբերի 29-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նա ձերբակալվել է։

