Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, հետխաղային ասուլիսում խոսելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման մասին, իր դժգոհությունն է հայտնել մրցավարության վերաբերյալ։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղը սպասարկել էր իսպանացի Խոսե Լուիս Մունուերա Մոնտերոյի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Հայաստանի հավաքականը պարտվել էր 2:3 հաշվով։
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա երկու խաղերը կլինեն արտագնա: Հոկտեմբերի 2-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կմրցի Կիպրոսի հետ, իսկ 3 օր անց՝ Չեռնոգորիայի հետ: C2 խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին 2:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

