Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
Հասարակություն
28.09.2026 | 16:38
Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա կալանավորվել է։
«Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նա կալանավորվել է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էր պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։

