ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել

Լուրեր

28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
Բոլորը

ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը մինչև 2027 թվականի հունվարի 10-ը, ինչպես նաև պայմանավորվել են «30-ը 30-ի դիմաց» սխեմայով նվազեցնել 60 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով ապրանքների մաքսատուրքերը, փոխանցում է Meduza-ն։

Ցանկում ներառվել է 1696 ապրանքատեսակ։ Չինաստանը, ի թիվս այլ ապրանքների, կնվազեցնի ֆուա-գրայի, ճագարի մորթու, ուղտերի, կետերի և դելֆինների ներմուծման մաքսատուրքերը, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականու համար սահմանված մաքսատուրքերը՝ բացառությամբ սոյայի։ ԱՄՆ-ի ցանկում ներառվել են մանկական նստատեղերը, ձկնորսական կարթերը, էլեկտրական սափրիչներն ու հրաձգության թիրախները։ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ նոր պայմանները կբարելավեն չինական շուկա մուտքը դեպի Չինաստան ամերիկյան արտահանման մոտ 30 տոկոսի համար։

Չինաստանը նաև համաձայնել է 2027 և 2028 թվականներին ԱՄՆ-ից տարեկան 10 միլիոն տոննա ածուխ գնել։ Բացի այդ` Պեկինը խոստացել է քննարկել ամերիկյան և այլ օտարերկրյա ֆինանսական ընկերությունների՝ Չինաստանում գործունեություն ծավալելու և մասնաճյուղեր բացելու դիմումները։

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը «ինչ-որ պահի» նաև առաջարկել է  Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին գնել ամերիկյան զենք, հայտնել է Պեկինում ԱՄՆ ներկայացուցիչը Financial Times-ին։ Փորձագետներն այդ գաղափարը Չինաստանին զենք վաճառելու վերաբերյալ անվանել են «խելահեղ», քանի որ Վաշինգտոնը Չինաստանին համարում է իր գլխավոր ռազմական մրցակիցը և միաժամանակ քննարկում է Թայվանին 14 միլիարդ դոլարի սպառազինություն մատակարարելու հարցը։

Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային պատերազմի նոր փուլը սկսվել է 2025 թվականին՝ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Առճակատման գագաթնակետին ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը որոշ ժամանակ հասել էին 145 տոկոսի, իսկ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ 125 տոկոսի։

2025 թվականի մայիսին կողմերը պայմանավորվել էին դրանք համապատասխանաբար նվազեցնել մինչև 30 և 10 տոկոս, և դրանից հետո մի քանի անգամ երկարաձգել են հրադադարը։ Ներկայիս համաձայնությունը  չի զրոյացնում մաքսատուրքերը և չի ներառում այն ապրանքների ամբողջ ծավալը, որոնց նկատմամբ դրանք կիրառվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի