Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել

Լուրեր

28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պաշտոնից հրաժարական է տվել՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ։

«Ես շնորհակալ եմ այն քաղաքացիներին, որոնք երկու անգամ իրենց վստահությունն են հայտնել ինձ։ Այսօր այն օրն է, երբ ես հրաժարական եմ տալիս»,- հայտարարել է նա։

Նոր առաջնորդի ընտրվելուց առաջ երկրի նախագահի լիազորությունները կկատարի Սերբիայի Ժողովրդական Սկուպշչինայի (խորհրդարանի) նախագահ Անա Բռնաբիչը։ Նոր նախագահի ընտրությունները պետք է անցկացվեն մինչև ընթացիկ տարվա ավարտը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին, նա նշանակել էր Ժողովրդական Սկուպշչինայի արտահերթ ընտրություններ։ Վուչիչը  կգլխավորի իշխող «Սերբական առաջադիմական կուսակցության» ընտրական ցուցակը և կդառնա վարչապետի թեկնածու։ Վուչիչը հայտարարել է, որ մինչ այժմ որևէ նախագահ հրաժարական չի տվել՝ նախընտրական քարոզարշավին որպես շարքային քաղաքացի մասնակցելու համար, և ինքը ցանկանում է դառնալ առաջինը, ով դա կանի։

Վուչիչն արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2014 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի մայիսը։ Դրանից հետո նա երկու անգամ ընտրվել է նախագահ։ Նրա լիազորությունների ժամկետը պաշտոնապես ավարտվում է 2027 թվականի կեսերին։ Սերբիայում նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իսկ նույն անձը չի կարող երկրի ղեկավար լինել երկու ժամկետից ավելի։

Սերբիայում վերջին երկու տարիների ընթացքում պարբերաբար տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնց շարժիչ ուժը դարձել է երիտասարդությունը։ Սակայն ինքը՝ Վուչիչը, բարձր է գնահատում իր կուսակցության՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու հնարավորությունները։

«Երեք ամիս անց մենք կհաղթենք ընտրություններում, որոնք շատ ավելի ժողովրդավարական կլինեն, քան շատ այլ երկրներում։ Մենք Սերբիան տնտեսապես ավելի ուժեղ կդարձնենք»,- հուլիսին Die Presse-ին տված հարցազրույցում հայտարարել էր նա։

Սերբիան խորհրդարանական հանրապետություն է։ Վարչապետի գլխավորած կառավարությունն ունի  լիարժեք գործադիր իշխանություն: Սակայն նախագահը ևս ունի մի շարք լիազորություններ, հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի