Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները համաձայնագիր են ստորագրել
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Անգոլայի արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Անգոլայի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։



