Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես` Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»,- ասվում է հաղորդագրությունում։


