Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Տասնյակ ավտոմեքենաներ՝ մեկ վայրում, իսկ ընտրությունն ու ձեռքբերումը՝ հենց ցուցահանդեսում։ Armenian Auto Show-ի այցելուները երեք օր շարունակ հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ տարբեր ավտոդիլերների առաջարկներին, այլև ընտրած մեքենան ձեռք բերել՝ առանց կանխավճարի։

Առանց կանխավճարի մեքենա ձեռք բերելու հարցում այցելուներին կօգնի Ամերիաբանկը, որը ցուցահանդեսին ներկայացնում է MyCar.am հարթակն ու գործընկեր ավտոդիլերների հատուկ առաջարկները։ 

«Ավտոաշխարհը շատ արագ փոփոխվում է և Հայաստանը բացառություն չէ. նոր մոդելներ, նոր մակնիշներ են գալիս Հայաստան և նաև փոխվում է մարդկանց պահանջները դեպի ավտոմեքենա։ Մարդիկ ցանկանում են ամբողջ գործընթացը՝ մեքենա ձեռք բերելու, մեքենա վարելու, շատ ավելի հեշտ տեսնել և մեծ հաշվով բոլոր կողմերի ցանկությունն էլ հենց դա է, որ ավտոսրահում կամ օնլայն տարբերակով կարողանան ձեռք բերել իրենց մեքենան»,- ասում Ամերիաբանկի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Ամերիաբանկը փորձում է ոչ միայն ֆինանսական, այլև աջակցող գործընկեր լինել ավտոդիլերների համար՝ նպաստելով վաճառքների և մեքենայի ձեռքբերման ամբողջ գործընթացի հեշտացմանը և զարգացնում է MyCar.am հարթակը, որի միջոցով հնարավոր է մեքենայի ընտրությունից և գտնելուց բացի նաև վարկավորման գործընթացն իրականացնել առցանց՝ մի քանի րոպեում։ 

«Այցելելով մեր թվային հարթակ՝ կարող եք ծանոթանալ գործընկեր ավտոդիլերների մեքենաների գնառաջարկին, լիովին անվճար վաճառքի հանել և հրապարակել ձեր անձնական մեքենան, ինչպես նաև օգտվել մեր ապահովագրության պրոդուկտից»,- ընդգծում է Ավտովկավորման և MyCar.am հարթակի պրոդուկտի պատասխանատու  Մարիանա Հովհաննիսյանը։

Բանկը նաև ներկայացրել է ավտովարկավորման նոր տեսակ, որն ամբողջությամբ թվային է և իրականացվում է առանց եկամուտների վերլուծության։ Այս դեպքում հաճախորդից պահանջվում է առնվազն 30% կանխավճար։ Միաժամանակ, վարկավորման ամբողջ գործընթացը հնարավոր է իրականացնել առանց բանկի սպասարկման կետեր կամ մասնաճյուղեր այցելելու։

«Այս պրոդուկտը առաջին իսկ օրվանից մեծ պահանջարկ գտավ մեր հաճախորդների մոտ: Այսօր MyCar.am հարթակում ունենք ներկայացված ավտովարկավորման երկու տարբերակ՝ եկամուտների վերլուծությամբ և առանց դրամ»,- նշում է Հովհաննիսյանը։

Հաջորդ թիրախային ուղղությունը երկրորդային ավտոշուկան է։ Armenian Auto Show-ին բանկը մասնակցում է արդեն երրորդ անգամ։ Ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում այցելուներին առաջարկվում է ոչ միայն ավտովարկավորում առանց կանխավճարի, այլև բանկի տաղավարում ամեն օր նախատեսված է խաղարկություն։ Միաժամանակ, բանկից ընդգծում են՝ նոր թվային ավտովարկավորումից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ամերիաբանկի հաճախորդ կամ քարտապան։ Անհրաժեշտ չէ նաև նախապես լինել MyCar.am հարթակի օգտատեր։

«Ինտերքարս» ընկերությունը Armenian Auto Show-ում ներկայացել է իր ողջ մոդելային շարքով՝ մեծ տաղավարով և չորս բրենդով։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ «Ինտերքարս»-ը Հայաստանում պաշտոնապես և բացառիկ իրավունքով ներկայացնում է «Վոյա», «Դոնգֆենգ», «Քերի» բրենդները։  Ցուցահանդեսին ընկերությունն առաջին անգամ ներկայացնում է նաև Mhero լյուքս դասի ամենագնացները։ 

«Ինտերքարս»-ը նաև հատուկ առաջարկներ ունի․ երեք օրերի ընթացքում մեքենաների համար գործում են հատուկ զեղչեր՝ մինչև 2 միլիոն դրամ, ինչպես նաև գործընկեր Ամերիաբանկի հետ հատուկ պայման՝ 0% կանխավճարից սկսած։ 

Էքսպոյին ներկայացված է նաև «Չանգան» ավտոմոբիլային բրենդը, որ ներկայանում է Deepal և Nevo ենթաբրենդներով: Ամենապահանջված մոդելը Deepal S07-ն է։

«Ամերիաբանկի հետ համագործակցելով՝ կարող եմ ասել, որ իրենց MyCar համակարգը այսօրվա դրությամբ ամենաարդյունավետն է Հայաստանում․ օպերատիվ, պրոդուկտիվ և լավ արդյունքներ ենք ներկայացնում»,- ընդգծում է  «ՉԱՆԳԱՆ» բրենդի տնօրեն  Էրիկ Հարությունյանը։

Ամերաբանակն ամփոփել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Վահրամ Գևորգյանի փոխանցմամբ՝ ավտովարկավորման շուկայում Ամերիաբանկն ունի շուրջ 41% մասնաբաժին։ 

Ի դեպ, MyCar.am-ում ներկայացված են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի առաջատար ավտոդիլերների առաջարկները։ Այս պահին հարթակում հասանելի է ավելի քան 80 ավտոդիլերի առաջարկ, որոնցից շուրջ 30-ը՝ պաշտոնական ներկայացուցիչներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան