Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Լատվիայի հավաքականի դեմ հանդիպումն Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2։0 հաշվով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ հյուրընկալելով Չեռնոգորիայի հավաքականին:

