ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
Հաղորդաշարեր
25.09.2026 | 21:00Վեց տարի առաջ այս օրերին սկսվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ և, ի վերջո, Արցախի կորստով։ Հայկական բանակը կրեց ծանր կորուստներ։ 44-օրյային հաջորդեցին նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ի սուվերեն տարածքների օկուպացիոն ագրեսիաները։ Պատերազմը լրջորեն փոխեց Հայաստանի անվտանգային համակարգն ու պատկերացումներն ամբողջությամբ։ Այսօր ՀՀ-Ադրբեջան սահմանին կրակոցներ չկան․ կողմերը հայտարարում են խաղաղության գնալու և պայմանագիր կնքելու մտադրության մասին։
Հայաստանի իշխանությունները բացահայտ են ասում՝ այլևս հույս չեն դնում ՌԴ-ի անվտանգային երաշխիքների վրա, քանի որ դրանք չեն գործում։ Ըստ Փաշինյանի կառավարության՝ Հայաստանի նոր անվտանգային համակարգը կառուցվում է դիվերսիֆիկացիայի տրամաբանությամբ՝ ապավինելով ոչ թե ՌԴ-ի, այլ սեփական ուժերի վրա՝ գործակցելով միջազգային գործընկերների հետ։ Բարելավվե՞լ է արդյոք ՀՀ-ի անվտանգային համակարգը, ՀՀ-ն այսօր պաշտպանվա՞ծ է, ի՞նչ թերացումներ և ձեռքբերումներ կան բանակի, ու ընդհանրապես՝ անվտանգային բարեփոխումներում։
Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Վիլեն Գաբրիելյանը՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, Արմինե Մարգարյանը՝ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտքի կենտրոնի ղեկավար, Դավիթ Պետրոսյանը՝ Արտաքին և անվտանգության քաղաքականության երևանյան կենտրոնի համահիմնադիր և հետազոտող, Սուրեն Պետրոսյանը՝ քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Ավետիք Քերոբյանը՝ ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

