Այգեստանի դպրոցում 6 երեխայի ինքնազգացողությունը վատացել է․ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ընթացքում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է։ Դպրոցի տնօրինությունը շտապօգնություն է կանչել։
Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նախնական զննությունից հետո վերադարձել են դպրոց և շարունակել մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ առողջական խնդիր չի արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

