Վրաստանի Պատրիարքարանը մտահոգված է Ադրբեջանում վրաց եկեղեցում աշխատանքներով․ Բաքուն կտրուկ արձագանքել է՝ մի կրկնեք Հայ եկեղեցու մոտեցումը

Լուրեր

25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
25.09.2026 | 20:12
Վրաստանի Պատրիարքարանը մտահոգված է Ադրբեջանում վրաց եկեղեցում աշխատանքներով․ Բաքուն կտրուկ արձագանքել է՝ մի կրկնեք Հայ եկեղեցու մոտեցումը
25.09.2026 | 20:00
Պատերազմից հետո Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ ջերմ էր, ընդդիմադիր դարձավ, երբ հետապնդվեց․ մենք ընդդիմադիր էինք սկզբից․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 19:47
ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերը նվազեցնելու կարևոր գործիք
25.09.2026 | 19:37
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
25.09.2026 | 19:28
Այգեստանի դպրոցում 6 երեխայի ինքնազգացողությունը վատացել է․ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
25.09.2026 | 19:14
Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը
25.09.2026 | 19:00
Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճառով, այլ որովհետև ապօրինություն չի գործել․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:48
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 18:39
ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը դատարանում ինքնավնասում է կատարել
25.09.2026 | 18:30
Մեքենայից դուրս է գցել կնոջը 4-ամյա դստեր աչքի առաջ․ ընտանեկան բռնության մտահոգիչ թվերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սուրբ Գեորգի եկեղեցում (Կուրմուխի տաճար) իրականացվող աշխատանքների կապակցությամբ։

«Թեև Կուրմուխի տաճարն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական ու հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձաններից է։ Այս փաստը մեր հասարակության շրջանում առաջացրել է սուր արձագանք և արդարացի վրդովմունք, ինչը բացասաբար է անդրադառնում բարիդրացիական հարաբերությունների, ինչպես նաև երկու հարևան պետությունների և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդման գործընթացի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի համապատասխան պետական գերատեսչություններից տաճարում իրականացվող աշխատանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն ստացել։

«Մտահոգություն են առաջացնում վերջին օրերին մեդիատիրույթում տարածված տեղեկությունները, ինչպես նաև լուսանկարներն ու տեսանյութերը՝ պատմական Էրեթիում՝ Կուրմուխի Սուրբ Գեորգի եկեղեցում և դրան հարակից տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից մանրակրկիտ ուշադրություն է պահանջում ցանկացած միջամտություն՝ ինչպես բուն տաճարում, այնպես էլ դրան հարակից տարածքում։ Բազմաթիվ հարցեր են առաջանում ինչպես իրականացվող աշխատանքների անհստակ նպատակների, այնպես էլ Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանի՝ վրացական կողմի հետ չհամաձայնեցված վերականգնման պատճառով»,- ընդգծել  է վրաց պատրիարքարանը։

Նշվում է, որ այս փուլում սկզբունքորեն կարևոր է պարզել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում տաճարի տարածքում, ինչ հետազոտությունների վրա են դրանք հիմնված, ով է դրանք իրականացնում, ինչպես նաև այն, թե ինչպես է ապահովվում վրացական մշակութային ժառանգության հուշարձանի պահպանությունը։

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք անհետաձգելի անհրաժեշտություն ենք համարում գործընթացին Վրաստանի համապատասխան պետական գերատեսչությունների ներգրավումը և նրանց պատշաճ արձագանքը՝ իրենց իրավասությունների և միջազգային համագործակցության գործող ձևաչափերի շրջանակում։ Կարևոր է, որպեսզի այդ կառույցները հետաքրքրություն ցուցաբերեն հարցի նկատմամբ, պաշտոնական տեղեկատվություն պահանջեն և աջակցեն դրա քննարկմանը Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչների ու համապատասխան վրացի մասնագետների ներգրավմանը։ Մենք համոզված ենք, որ միայն ժամանակին և համակարգված համագործակցությունը հնարավորություն կտա պատշաճ կերպով պաշտպանել և պահպանել վրացական հոգևոր ու մշակութային ժառանգության հուշարձանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սուրբ Գեորգի եկեղեցին Վրաց ուղղափառ եկեղեցու Կախիի և Կուրմուխի թեմի երկրորդ տաճարն է։ Այն գտնվում է Կուրմուխի կիրճում՝ Գահ քաղաքի (վրացերեն՝ Կախի) մոտ, պատմական Էրեթի/Սաինգիլո տարածաշրջանի տարածքում։ Նախկինում Կուրմուխի տաճարը ևս դարձել էր Վրաստանի և Ադրբեջանի միջև վեճերի առարկա։

Պաշտոնական Բաքուն բավական կոշտ կերպով է արձագանքել վրացական կողմի հայտարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Վրաստանի պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է երկու երկրների միջև առկա բարեկամության, գործընկերության և բարիդրացիության հարաբերությունների ոգուն։ Նշվում է, թե Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանուններն այլ անվանումներով ներկայացնելն անընդունելի է։

«Ադրբեջանը միշտ հարգանքով է վերաբերվել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Միևնույն ժամանակ, վրացական կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նույնպիսի վերաբերմունքի դրսևորումը երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևոր հիմքն է։ Հենց այս տեսանկյունից անհասկանալի է Վրաստանի պատրիարքարանի մոտեցումը, որը պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ տարածքային պահանջներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նշել է՝ կարևոր է, որ կրոնական կառույցները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնաս հասցնել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված պատմական բարեկամության և բարիդրացիության հարաբերություններին։

«Այս առումով, Վրաստանի պատրիարքարանին խորհուրդ է տրվում չկրկնել Հայ եկեղեցու հայտնի մոտեցումները և չհետևել նրա ուղուն։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձաններն ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»,- ասվում  է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի