TRIPP-ը պետք է ստեղծի առանցքային առևտրային ուղի՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա․ Աբիսողոմոնյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու TRIPP ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային կապերի ընդլայնման գործիք։

«Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 25-րդ նախարարական հանդիպմանը։

Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացումը՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային մարտահրավերները հաղթահարելու համար։ Նա ընդգծել է տարածաշրջանային և համաշխարհային շուկաներին հուսալի հասանելիության, տարածաշրջանային ինտեգրման և կառավարությունների, զարգացման գործընկերների, մասնավոր հատվածի ու միջազգային ֆինանսական հաստատությունների միջև փոխշահավետ համագործակցության դերը կայուն տնտեսական աճի ապահովման գործում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու  վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ» ծրագիրը՝ ուղղված Հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ «ԹՐԻՓՓ» ծրագրով նախատեսվում է ստեղծել առանցքային առևտրային ուղի՝ հիմնված ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության վրա՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու ինտեգրմանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ են առևտրի դյուրացում, արդյունավետ կարգավորումներ և թվային գործիքների կիրառում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ծրագրերին՝ ուղղված սահմանային անցակետերում արտաքին առևտրի ընթացակարգերի դյուրացմանն ու տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը։

Անդրադառնալով Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կենսաբազմազանության և կլիմայական օրակարգերի առաջմղմանը, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ կայուն ենթակառուցվածքների զարգացման միջոցով,- ասված է ԱԳՄԱ-ի տարածած հաղորդագրությունում։