Ժողովրդագրությունն ու մարդկային կապիտալը՝ Հայաստանի զարգացման օրակարգում․ Աբիսողոմոնյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրական քաղաքականությունն ու մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

«Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ժողովրդագրական դիմակայունություն. ներդրումներ մարդկային կապիտալում՝ հանուն կայուն ապագայի» խորագրով հարակից միջոցառմանը։

Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացումը և խոցելի խմբերի պաշտպանությունը Հայաստանի զարգացման առաջնահերթությունների առանցքում են։ Այս մոտեցումն արտացոլված է նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050թ. ռազմավարությունում, ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում և 2026-2030թթ. ծրագրում։

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-2030թթ. շրջանակը, որի առաջնահերթություններից են սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական դիմակայունության ամրապնդումը, արժանապատիվ աշխատանքը, գենդերային հավասարությունը, կանանց հնարավորությունների ընդլայնումն ու խոցելի խմբերի պաշտպանությունը։

ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է սոցիալական պաշտպանության, կրթության և առողջապահության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված բարեկեցության բարձրացմանն ու արժանապատիվ աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը։ Այս համատեքստում կարևորել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի աջակցությամբ մշակված՝ Հայաստանի ժողովրդագրության 2024-2040թթ. ռազմավարության իրականացումը՝ որպես ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման համապարփակ և համակարգված շրջանակ»,- ասված է ԱԳՄԱ-ի տարածած հաղորդագրությունում։