«ԹԱՄԱՐ» բալետը՝ Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորմամբ, կներկայացվի Օպերայի և բալետի թատրոնում
Մշակույթ
25.09.2026 | 15:55
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին և 18-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «ԹԱՄԱՐ» բալետը։ Ներկայացման հիմքում Ախթամարի լեգենդն է, որը նորովի է պատմվում մեր օրերում՝ սիրո, ընտրության, հիշողության և կորստի թեմաներով։
«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «ԹԱՄԱՐ» բալետը՝ Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորումը։
Ներկայացումը Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորումն է։ Բալետի գործողությունները ծավալվում են մեր օրերում․ գլխավոր հերոսները ֆոտոլրագրող Արամն ու նկարչուհի Թամարն են, որոնց հանդիպմամբ անցյալից եկող պատմությունը նոր ընթացք է ստանում՝ անդրադառնալով սիրո, ընտրության, հիշողության և անդառնալի կորստի թեմաներին։
Անցյալը դառնում է իրականություն։
Իսկ իրականությունը՝ ճակատագիր»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

