Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են կարեւորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության խորացումը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությանը։ Քննարկվել են կարեւորագույն հանքանյութերի արդյունահանման, վերամշակման ու մատակարարման ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ երկրաբանական քարտեզագրումը, նոր տեխնոլոգիաների կիրառումն ու ավելացված արժեք ստեղծող արտադրության զարգացումը։

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Պոլ Հյուպերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման առանցքում 2026 թվականին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման և մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի հիման վրա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերն էին։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկրաբանական տվյալների և մասնագիտական փորձի փոխանակմանը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկրաբանական քարտեզագրմանը, տեխնիկական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի հանքային ռեսուրսների ուսումնասիրման, արդյունահանման, տարանջատման և վերամշակման, հանքարդյունաբերական տարածքների վերականգնման ծրագրերի ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև ոլորտային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, համապատասխան պետական կառույցների միջև գործնական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են տարածաշրջանային և միջազգային մատակարարման շղթաների դիմակայունության բարձրացումը և կարևորագույն հանքանյութերի հասանելիության ապահովումը՝ վերահաստատելով ոլորտում երկխոսությունն ու գործնական համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։