«Եդինայա Ռոսիա»-ն նոր Պետդումայում ստացել է 450 մանդատից 349-ը․ պատերազմի 46 մասնակիցներ կլինեն խորհրդարանում

Լուրեր

25.09.2026 | 18:09
Ընտրողների թվի կտրուկ նվազում՝ 4 համայնքում․  նոր օրենքի ազդեցությունը ՏԻՄ ընտրությունների վրա
25.09.2026 | 17:54
Հայ դատի առաջնահերթ խնդիրն է պահպանել հայկական ինքնությունը և կանխել ՀՀ-ի թրքացումը. Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 17:45
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
25.09.2026 | 17:36
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և ՌԴ-ին ԱՄԷ-ում եռակողմ հանդիպում անցկացնել․ Զելենսկի
25.09.2026 | 17:28
Էնթոնի Ջոշուայի ու Թայսոն Ֆյուրիի մենամարտի մրցանակային հիմնադրամը՝ 200 միլիոն դոլար
25.09.2026 | 17:20
«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին»․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 17:11
ԱՄՀ-ն ու Հայաստանը քննարկել են պահուստային ծրագրի երկրորդ վերանայման հարցերը
25.09.2026 | 17:03
Բրազիլիայի հավաքականը խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:53
«Եդինայա Ռոսիա»-ն նոր Պետդումայում ստացել է 450 մանդատից 349-ը․ պատերազմի 46 մասնակիցներ կլինեն խորհրդարանում
25.09.2026 | 16:50
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
25.09.2026 | 16:45
Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
25.09.2026 | 16:34
TRIPP-ը պետք է ստեղծի առանցքային առևտրային ուղի՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 16:30
Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ
25.09.2026 | 16:26
Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ պղպեղի սփրեյ ցողել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:19
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
Բոլորը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան ամփոփել է սեպտեմբերի 18-20-ը կայացած Պետական դումայի ընտրությունների արդյունքները։ Քվեարկության արդյունքներով՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 450 մանդատից 349-ը։ Սա կուսակցության պատմության ընթացքում գրանցված  առավելագույն արդյունքն է։ Կուսակցության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2016 թվականի ընտրություններում, երբ աստացել էր 343 տեղ։ 2021 թվականին «Եդինայա Ռոսիա»-ն ուներ 324 մանդատ։

Երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է՝ 37 մանդատով, այնուհետև Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 17, իսկ «Ռոդինա» կուսակցությունը՝ մեկ մանդատով։

Բացի այդ, Պետդումայում կլինեն չորս ինքնառաջադրված պատգամավոր։

Պամֆիլովան նաև հայտնել է, որ Դումա են անցել պատերազմի 46 մասնակիցներ, որոնցից 41-ը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից։ Նրա խոսքով՝ զինվորականները եղել են «ամենաակտիվ և շահագրգիռ ընտրողները, որոնք հիանալի հասկանում են, թե ինչի համար են կռվում»։

Պետական դումայի ընտրություններին մասնակցությունը, ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն, կազմել է 59,8 տոկոս։ Քվեարկել է ավելի քան 67,4 միլիոն մարդ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում են ընտրական վերլուծաբանները, արձանագրությունների մի մասը մինչ այժմ հրապարակված չէ, մասնավորապես, Լենինգրադի մարզից, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի