«Զինված ուժերում բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է»․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության մասին

Լուրեր

25.09.2026 | 16:53
«Եդինայա Ռոսիա»-ն նոր Պետդումայում ստացել է 450 մանդատից 349-ը․ պատերազմի 46 մասնակիցներ կլինեն խորհրդարանում
25.09.2026 | 16:50
Բրազիլիայի հավաքականը խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:45
Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
25.09.2026 | 16:34
TRIPP-ը պետք է ստեղծի առանցքային առևտրային ուղի՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 16:30
Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ
25.09.2026 | 16:26
Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ պղպեղի սփրեյ ցողել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:19
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
25.09.2026 | 16:15
Իրանից գազի գնումը կհանգեցնի ՀՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների․ ՌԴ ԱԽ պաշտոնյան՝ գազի գնի մասին
25.09.2026 | 16:06
Ժողովրդագրությունն ու մարդկային կապիտալը՝ Հայաստանի զարգացման օրակարգում․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 15:55
«ԹԱՄԱՐ» բալետը՝ Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորմամբ, կներկայացվի Օպերայի և բալետի թատրոնում
25.09.2026 | 15:44
Մանասյանը Բրյուսելում բարձրացրել է ՄԻՊ-ի անկախության գործնական երաշխիքների հարցը
25.09.2026 | 15:38
Խուզարկություն՝ Աբովյանի համայնքապետարանում. կան ձերբակալվածներ
25.09.2026 | 15:35
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են կարեւորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության խորացումը
25.09.2026 | 15:30
Վան Դեյկը խայտառակություն է որակել Գերմանիայի հավաքականի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 15:26
Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը
Բոլորը

ՄԻՊ աշխատակազմը զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ ահազանգից հետո արագ արձագանքման այց է իրականացրել ՊՆ զորամասերից մեկը։ ՄԻՊ-ը հայտնում է, որ դեպքի հանգամանքների եւ զինծառայողի իրավունքների ապահովման հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս՝ ահազանգում ներկայացված հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, այդ թվում՝ այն զինծառայողի, որի նկատմամբ ենթադրյալ բռնության, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

Դեպքի հանգամանքների և զինծառայողի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։ Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է, իսկ նման դեպքերի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն պետք է արժանանա պատշաճ արձագանքի և հանգամանքների բազմակողմանի քննության։

‼️Մարդու իրավունքների պաշտպանը համանման յուրաքանչյուր դեպքով պահանջում է իրավասու մարմիններից իրականացնել ինչպես պատշաճ ներքին ուսումնասիրություն, այնպես էլ հիմքերի առկայության դեպքում` քրեական վարույթի շրջանակում գործի բազմակողմանի, արդյունավետ և պատշաճ քննություն: Վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունեն դեպքերի պատշաճ քննությունն ու պատասխանատվության անխուսափելիությունը, և այդ ուղղությամբ պետությունը պետք է իրականացնի անհրաժեշտ ու բավարար քայլեր: Ավելին, արդյունքների առնչությամբ պետական մարմինները պետք է հաշվետու լինեն նաև հանրությանը»,-ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։