Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել

Լուրեր

25.09.2026 | 11:18
ԱՄՆ-ը պետք է որոշի՝ ավարտե՞լ պատերազմը, թե՞ ոչ․ Իրանի նախագահը հերքել է միջուկային հավակնությունները
25.09.2026 | 11:07
Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 10:59
Հայաստանի հավաքականը մեկնարկում է Ազգերի լիգայում
25.09.2026 | 10:58
Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
25.09.2026 | 10:50
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ
25.09.2026 | 10:39
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ, կանանց թիմը՝ առաջատարի հետ
25.09.2026 | 10:31
Ռուսաստանի շրջաններում և Ղրիմում ուկրաինական ԱԹՍ-ները գործարաններ են թիրախավորել․ զոհ և վիրավորներ կան
25.09.2026 | 10:11
Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել
25.09.2026 | 10:08
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 10:03
TRIPP-ի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի համար․ զուգահեռ սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան
25.09.2026 | 09:45
Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության պայմանավորվածությունների առաջընթացն ու տրանսպորտային ապաշրջափակումը
25.09.2026 | 09:31
Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները կփոխվեն, Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերը դինամիկ են, առանցքային են հարևանները․ Փաշինյան
25.09.2026 | 09:19
Հայաստանում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին․ Փաշինյան
25.09.2026 | 09:03
«Արտաքին ու ներքին ուժերը պետության զավթման պլան էին մշակել»․ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից՝ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 02:47
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ տարբեր երկրների մեծ թվով պատվիրակներ լքել են դահլիճը՝ ծափահարությունների և սուլոցների ներքո։ Հանդարտության կոչերից հետո միայն նա հնարավորություն է ունեցել սկսել ելույթը։

«Նախքան սկսելը՝ մի փոքր հայտարարություն։ Եթե այս դահլիճում դեռ կան այլ բարոյական վախկոտներ, որոնք դեռ չեն հեռացել, խնդրում եմ՝ հեռացեք հիմա։ Շատ շնորհակալ եմ»,- խոսքն այսպես է սկսել Նեթանյահուն։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեթանյահուն նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «համարձակ առաջնորդության» և «բարբարոսների» դեմ պայքարում գործընկերության համար։ Նա ասել է, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը միասին գործել են՝ «քաղաքակրթությունը փրկելու» համար։

Նրա խոսքով՝ երկու երկրները նաև համատեղ աշխատել են Գազայից իսրայելցի պատանդներին վերադարձնելու ուղղությամբ։ Անցյալ տարի ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը հանգեցրել էր պաղեստինյան խմբավորումների կողմից պահվող մնացած պատանդների՝ ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների մարմինների վերադարձին։

Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելը «մեկ ժողովուրդ է, որը պայքարում է մեկ ապագայի համար՝ ձախերն ու աջերը, երիտասարդներն ու տարեցները, կրոնականներն ու աշխարհիկները»։ Անդրադառնալով Իրանին՝ նա հարց է հնչեցրել, թե ի՞նչ տեղի կունենար, եթե մեկ տոննա կշռող բալիստիկ հրթիռը հարվածեր ՄԱԿ-ի շենքերին։ Նրա խոսքով՝ այն ամբողջությամբ կջնջեր համալիրը։

Քննադատելով Իսրայելի հասցեին հնչող միջազգային աճող քննադատությունը՝ Նեթանյահուն ասել է, թե Կատարը, որտեղ ապաստան են գտել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի առաջնորդները, տարիներ շարունակ միլիարդներ է ծախսել Իսրայելի մասին «սուտ տեղեկություններ տարածելու» համար՝ ֆինանսավորելով ամերիկյան համալսարաններ և աջակցելով Al Jazeera-ի  նման լրատվամիջոցներին։ Ըստ Նեթանյահուի՝ նրանք «ուղեղների լվացում են իրականացնում՝ սերմանելով ատելություն Իսրայելի, Ամերիկայի և Արևմուտքի նկատմամբ»։

Ինչ վերաբերում է Թուրքիային, նա նշել է, որ Թուրքիան վերջին երկիրն է, որը հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի  ներկայացուցիչներին և «ստեր տարածում»։

«Այժմ ստեր տարածող հակասեմականների շարքին միացած վերջին երկիրը Թուրքիան է։ [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանը բռնապետ է, որը նաև հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական առաջնորդներին»,- հավելել է Նեթանյահուն։

Նա նաև հայտարարել է՝ Թուրքիայի առաջնորդը «սպանել է հազարավոր խաղաղ քուրդ բնակիչների, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բանտարկել է հազարավոր լրագրողների և, ըստ էության, այս հարցում համաշխարհային ռեկորդակիր է, ինչպես նաև ապօրինաբար օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը և պարբերաբար խախտում է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային տարածքը»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի կառավարության կողմից հունիսին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը չի դրվել Քնեսեթում քվեարկության՝ Բենիամին Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով։ Այս գործընթացում իր անմիջական մասնակցությունն է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի