Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արտերկրում, դիմել են Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հաստատություններին և անդամ պետություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարության մեջ կազմակերպությունները կոչ են արել ԵԽ հաստատություններին և անդամ պետություններին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ Ադրբեջանի կառավարությունը կատարի իր անդամակցային պարտավորությունները։

Հայտարարությունը ստորագրել են Անկախ իրավաբանների ցանցը, Կասպիական հետազոտությունների և վերլուծության կենտրոնը, Բաց Ադրբեջանի նախաձեռնությունը, Ազատ ձայն կոլեկտիվը և Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը։

«Մենք՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի ինստիտուտներին և անդամ պետություններին սկզբունքային կերպով արձագանքել Ադրբեջանի կառավարության կողմից անդամակցության պարտավորությունների համակարգված խախտմանը և կազմակերպությունից դուրս գալու սպառնալիքներին։ Այս կոչը բխում է ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների, այնպես էլ Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների պաշտպանության անհրաժեշտությունից»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունները նշում են, որ Ադրբեջանի իշխանությունները, «երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները վերացնելու փոխարեն, վարում քաղաքականություն, որը կասկածի տակ է դնում կազմակերպության ինստիտուտների օրինականությունը՝ Եվրոպայի խորհրդի վերահսկողության մեխանիզմները ներկայացնելով որպես ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միջամտություն, և փորձում են սահմանափակել նրանց գործունեությունը անօրինական միջամտություններով»։

Հեղինակները նշում են կոռումպացված և անօրինական ազդեցության գործելակերպը, որը հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», լուրջ փորձություն է Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ ամբողջականության համար. «Եվրոպայի խորհրդի դեմ ուղղված զրպարտչական արշավները, վիրավորական հռետորաբանությունը և կազմակերպությունից դուրս գալու սպառնալիքները շարունակվում են այսօր։ Այնուամենայնիվ, Եվրոպայի խորհուրդը հետևողականորեն աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ներքին տեղահանված անձանց իրավունքներին և կոչ է արել լուծել ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի շրջանակներում»։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հիշեցրել են, որ Ադրբեջանում ներկայումս կա առնվազն 328  քաղբանտարկյալ։

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները և քաղաքական ակտիվիստները դատապարտվում են մինչև 10-15 տարվա ազատազրկման, իսկ կալանավայրերում շարունակվում են բռնաճնշումները։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը, այդ թվում՝ կին քաղբանտարկյալների նկատմամբ սեռական ոտնձգությունները, արդեն ստեղծել են մի իրավիճակ, որը գերազանցում է մարդու իրավունքների անհատական ​​խախտումները և նվաստացնում մարդկային արժանապատվությունը։ Կալանավայրերում համապատասխան բժշկական օգնության հասանելիության բացակայությունը և քաղբանտարկյալների ու նրանց ընտանիքների վրա շարունակական ճնշումը ավելի են սրել իրավիճակը։ Այս անմարդկային բռնաճնշումների քաղաքականությունը պահանջում է անհապաղ և համարժեք միջազգային արձագանք»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունները կոչ են արել ԵԽԽՎ-ին,Նախարարների կոմիտեին և գլխավոր քարտուղարին «օրակարգում պահել Ադրբեջանում մարդու իրավունքների ճգնաժամը, համակարգված ինստիտուցիոնալ քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալներին ազատ արձակելու, մարդու իրավունքների խախտումները փաստաթղթավորելու և հետագա հաշվետվողականությունն ապահովելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի