Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, սահմանազատման գործընթացին, Տիգրանաշենի խնդրին և գործող իշխանության լեգիտիմությանը։

Արձագանքելով ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե իշխանությունը պատրաստվում է հանձնել Տիգրանաշենը, Գարիկ Սարգսյանը շեշտել է, որ հանձնման հարց չի քննարկվում, այլ իրականացվում է սահմանազատման գործընթաց՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

«Քյարքիի հանձնման կամ չհանձնման տարբերակ չի քննարկվում, այլ քննարկվում է սահմանազատման, սահմանագծման օրակարգ: Մենք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից որևէ քառակուսի կիլոմետր կամ որևէ մաս զիջելու մտադրություն չունենք»,- հայտարարել է պատգամավորը։

Մանրամասնելով Տիգրանաշենի իրավական կարգավիճակը և դրա շուրջ շահարկվող Վարչատարածքային բաժանման մասին օրենքը՝ Սարգսյանն ընդգծել է, որ այդ օրենքն ընդունվել է դեռևս նախկին իշխանությունների օրոք։

«Այդ օրենքը դեռևս 2009, հետո 11 թվականին ընդունված օրենք է, ընդունվել է Հանրապետական իշխանության ժամանակ, և մենք ուղղակի այդ օրենքը այնպես, այն տեսքով, որ տեսքով որ կա, ամեն անգամ վարչատարածքային որևէ փոփոխության ժամանակ ավտոմատ գալիս է այնտեղ… Քյարքին փաստացի մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, որպես անկլավ, մյուս կողմի համար էքսկլավ… Քանի որ մենք խոսում ենք անկլավի մասին, այստեղ ինքը իր վարչատարածքային միավորով մտնում է Պարույր Սևակ գյուղի վարչական սահմանների մեջ, բայց Տիգրանաշենը՝ Քյարքին, չի մտնում 29.743 քառակուսի կիլոմետրի մեջ»,- նշել է նա՝ հավելելով, որ փոխանակման կամ այլ լուծումների հարցը պետք է որոշի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովը։

Պատասխանելով այն հարցին, որ Սամվել Կարապետյանը ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում առկա խնդիրները դիտարկում է այլ հարթության մեջ, ըստ որի․ «ՌԴ-ի իշխանությունները չեն ընդունում ՀՀ-ի իշխանություններին, քանի որ սրանք առաջին օրից գոռում են, որ դեմ են ՌԴ-ի իշխանություններին», ՔՊ-ական պատգամավորը վստահեցրել է, որ իրենց համար որոշիչը միայն ՀՀ քաղաքացիների կարծիքն է։

«Մեզ Հայաստանում, այստեղ ապրող քաղաքացիներին առհասարակ չի հետաքրքրում որտեղի, որ երկրի, որ պետության իշխանությունն է ընդունում կամ չի ընդունում մեզ, մեր իշխանությունը։ Մեզ համար կարևոր է՝ ընդունում է Հայաստանի ժողովուրդը, Հայաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընդունում է, վստահում է մեզ, ընտրությունների միջոցով իր վստահության քվեն տալիս է մեզ, թե ոչ։ Դա է ամենակարևորը մեզ հետաքրքրող հարցերի մեջ»,- շեշտել է Գարիկ Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան