Ճնշեցինք Փաշինյանին, ստիպված սպառնալիք որակեց «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը․ ճնշեցինք՝ ավտոբուս տվեց Տիգրանաշենին․ Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 20:53
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները պայմանավորվել են խթանել հայկական ապրանքների արտահանումը Իրաք
24.09.2026 | 20:47
OpenAI-ի ԱԲ գործակալները կոտրել են Ավստրալիայի կառավարական կայքը․ սա նման առաջին դեպքն է
24.09.2026 | 20:30
Լեհաստանը ՌԴ-ին կասկածում է Starlink-ի կայանում բռնկված հրդեհին ներգրավվածության մեջ
24.09.2026 | 20:16
Փաշինյանը և Սլովենիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերի շուրջ
24.09.2026 | 20:15
Եղիշե Մելիքյանը և Էդուարդ Սպերցյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 20:03
7 մեղադրյալ՝ Մալաթիա-Սեբաստիայում քննիչների և ոստիկանության ծառայողի մասնակցությամբ միջադեպի գործով
24.09.2026 | 20:00
Ճնշեցինք Փաշինյանին, ստիպված սպառնալիք որակեց «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը․ ճնշեցինք՝ ավտոբուս տվեց Տիգրանաշենին․ Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 19:50
Թուրքիան Իրաքին կփոխանցի այդ երկրում գտնվող իր կարևոր ռազմաբազան
24.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին
24.09.2026 | 19:27
Քննարկվել են 2027-ին Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեային առնչվող հարցեր
24.09.2026 | 19:13
Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են COP17-ի անցկացումն ու տարածաշրջանային խաղաղությունը
Բոլորը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախորդ խորհրդարանական ընտրություններին, ընդդիմադիր դաշտի սխալներին, իշխանության վարած քաղաքականությանն ու սահմանազատման գործընթացին։

Անդրադառնալով իրենց կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե որոշ ընդդիմադիր ուժեր «սև գործ արեցին» և օգնեցին իշխանությանը, Ղազինյանը չցանկացավ կոնկրետ անուններ հնչեցնել, սակայն նշեց, որ պատկերը բոլորի համար պարզ է։ Ըստ նրա՝ մինչև ընտրությունները իրենք կոչ էին անում քաղաքական ուժերին սթափ գնահատել իրենց հնարավորությունները.

«Ասում էինք՝ եկեք թող ամեն մեկը չափի իր ներուժը, իր ունեցած ձայների քանակը… էն ուժերը, ովքեր դիրքավորվել են որպես ընդդիմադիր, ուղղակի չմասնակցեն, եթե անգամ չստացվի որևէ ձևով համագործակցել, ուղղակի չմասնակցեն, որովհետեւ դա օգնելու է [իշխանությանը]։ Հիմա էդ հաշվարկը երբ որ անում ենք, բավականին մեծ տոկոս է ստացվում էն ուժերի ձայները, ովքեր անցողիկ շեմը չեն հաղթահարել»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ փոշիացված ու որպես բոնուս բաշխված ձայների հաշվին գործող իշխանությունը մոտ 10 հավելյալ մանդատ ստացավ։

Այդուհանդերձ, նա ընդգծեց իրենց քաղաքական ուժի բացառիկ դերը. «Կարող եմ միանշանակ պնդել, որ եթե չլիներ Ուժեղ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը կունենար սահմանադրական մեծամասնություն։ Այ սրան թող որեւէ մեկը հերքի… Մեր ուժն է, պարոն Կարապետյանի գլխավորությամբ, եղել այն, այսպես ասած, կանգնեցնող ուժը, որը թույլ չի տվել ունենալ սահմանադրական մեծամասնություն»։

Դիտարկմանը, թե ինչու պարտված իշխանությունը ստացավ հարյուր հազարավոր քվեներ, Ղազինյանը դա պայմանավորեց պատերազմի վախով. «Շատ քաղաքացիներ, ովքեր առանց համակրելու, մենակ այդ արհավիրքի համար գնացել, ձայն են տվել այս իշխանություններին… շատ մեծ ձայն ա բերել դա՝ հաշվի առնելով իշխանության ունակությունը պատերազմ բերելու»։

Նրա խոսքով՝ իրենք, ի տարբերություն իշխանության, ժողովրդին չեն վախեցնում, այլ ներկայացնում են իրականությունը. «Մենք էն ուժն ենք, որ չենք նայում՝ մեզ ինչը ձայն կբերի, ինչը չի բերի։ Մենք ներկայացնում ենք էն իրադարձությունները, որոնք անխուսափելի են էս իշխանության մնալու պարագայում՝ առանց նայելու դա մեզ ինչ դիվիդենտ կբերի կամ չի բերի»։

Խոսելով Տիգրանաշենի հատվածում հնարավոր սահմանազատման մասին՝ Դավիթ Ղազինյանը քննադատեց իշխանության մոտեցումները՝ նշելով, որ նրանց խոստացած խաղաղությունը բերում է միայն միակողմանի զիջումների։

«Իրենք խոստանում են խաղաղություն՝ առանց զիջումների, բայց չկա խաղաղությունը, կան զիջումները… մենք խոստանում ենք խաղաղություն առանց զիջումների, բանակցությունների միջոցով եւ արժանապատիվ»,- ասաց նա։ Անդրադառնալով Տիգրանաշենի (Քյարքի) հնարավոր փոխանցմանը Ադրբեջանի վերահսկողությանը սահմանազատման արդյունքում, Ղազինյանը հստակեցրեց. «Նախկին ԽՍՀՄ տարածքը, որպես էդպիսին… որեւէ իրավական նշանակություն չունի… Տիգրանաշենը Հայաստանի մեջ ա»։

Նա նաև տարակուսանք հայտնեց սահմանազատման գործընթացի տրամաբանության վերաբերյալ. «Երկու տարի ա՝ ինչի՞ չի սահմանազատվում էն տարածքները, որտեղ իրենք օկուպացրել են… և փաստացի… ֆիզիկապես նստած են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան