Դատարանը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների հավատարմագրերը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան դաշնային դատավորը ԱՄՆ վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն, հայտնում է CNN-ը։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, այս լրատվամիջոցների լրագրողները զրկվել էին հավատարմագրումից, գրում է Euronews-ը։

Դատավոր Թիմոթի Քելլին որոշել է, որ արգելքները խախտում են պատշաճ իրավական գործընթացի հիմնական երաշխիքները, քանի որ լրատվամիջոցներին չի տրամադրվել ծանուցում կամ որոշումը բողոքարկելու հնարավորություն՝ նախքան Սպիտակ տուն մուտքը մերժելը։ Հղում անելով սահմանված իրավական սկզբունքին՝ Քելլին նշել է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող անհատին զրկել սահմանադրորեն պաշտպանված իրավունքից՝ նախապես նրան իր փաստարկները ներկայացնելու հնարավորություն չտալով։

«Ընդհանուր կանոնն այն է, որ նախքան անհատին սահմանադրորեն պաշտպանված շահից զրկելը՝ կառավարությունը պետք է անհատին ծանուցում տա և լսվելու հնարավորություն տա»,- գրել է Քելլին իր որոշման մեջ, որը հայտնվել է CNN-ի տրամադրության տակ։

Դատարանի որոշմամբ՝ այս լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տան տարածք պետք է անհապաղ վերականգնվի։

Դոնալդ Թրամփն արգելքի մասին հայտարարել էր ուրբաթ, սոցիալական ցանցերում կատարած հրապարակմամբ՝ մեղադրելով այդ լրատվամիջոցներին «կեղծ լուրեր» տարածելու մեջ և նախազգուշացնելով, որ սահմանափակումները կարող են տարածվել նաև այլ խմբագրությունների վրա։ Սակայն վարչակազմը մինչև հաջորդ չորեքշաբթի որևէ բողոքարկման ընթացակարգ չէր սահմանել, այսինքն՝ հավատարմագրերը չեղարկելուց մի քանի օր անց միայն։

ԱՄՆ Արդարադատության նախարարության իրավաբանները դատարանում պնդել են, որ արգելքներն արդարացված են ազգային անվտանգության նկատառումներով, մասնավորապես, հղում անելով Արևելյան թևի տակ բունկեր կառուցելու ծրագրերի վերաբերյալ հրապարակումներին։ Լրատվամիջոցները ներկայացնող փաստաբանը հակադարձել է, որ արգելքի մասին հայտարարելիս ազգային անվտանգության հարց չի հիշատակվել, և այդ փաստարկն ի հայտ է եկել միայն հայցի ներկայացումից հետո։

Իր որոշման մեջ Քելլին նշել է, որ Արևելյան թևի վերաբերյալ հոդվածը, որին հղում էր անում վարչակազմը, հրապարակվել էր CNN-ի թղթակցի հավատարմագրի երկարաձգումից մի քանի ամիս առաջ, ինչը հակասում է կառավարության ներկայացրած ժամանակագրությանը։

Դատավորի որոշումը կայացվել է արգելափակված խմբագրություններին աջակցող արշավի ֆոնին։ Գրեթե 50 լրատվական կազմակերպություն, այդ թվում՝ խոշորագույն հեռուստաընկերությունները, հանդես են եկել նրանց պաշտպանությամբ, իսկ ևս չորս հեռուստաընկերություններ, որոնք CNN-ի հետ միասին մտնում են Սպիտակ տան լրագրողական փուլի մեջ, որոշել են իրենց սարքավորումներն ու անձնակազմը չտրամադրել Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա այցը լուսաբանելու համար։

«Հասարակությունը կենսականորեն շահագրգռված է իր կառավարության գործունեության վերաբերյալ ճշգրիտ և անկախ տեղեկատվություն ստանալու հարցում։ Ոչ մի վարչակազմ չպետք է սահմանափակի լրատվամիջոցների գործունեությունը միայն այն պատճառով, որ նրան դուր չի գալիս դրանց լուսաբանումը»,- ասվում է ABC-ի, CBS-ի, CNN-ի, Fox-ի և NBC-ի համատեղ հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի