Պայմանագրային զինծառայող է մահացել պայթյունի հետևանքով․ ՊՆ խոսնակ
Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- գրել է Թորոսյանը։

