Ուիթկոֆը պատմել է՝ ինչպես է Թրամփը ներգրավվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված «Խաղաղության հեռանկարները․ TRIPP-ի և Տրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից և դրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավումից։

«Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ այլ հակամարտությունների, որոնց ականատեսն ենք մենք, այստեղ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները կային։ Հայաստանում և Ադրբեջանում յուրաքանչյուր կողմում կային չափազանց պրագմատիկ և հասուն առաջնորդներ, որոնք գիտակցում էին, որ խաղաղության համաձայնագիրն ավելի լավ լուծում է երկարատև հակամարտության համար։ Եվ ամենակարևորը՝ մենք ունեինք նախագահ Թրամփի համապարփակ աջակցությունն այս գործընթացին»,- ասել է Ուիթկոֆը։

Նա հայտնել է, որ Բաքու կատարած իր առաջին այցի ժամանակ, երբ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ռազմական հետախուզության ղեկավարին, արդյունքների մասին հայտնել է ԱՄՆ նախագահին, ներկայացրել Հայաստանում ու Ադրբեջանում կատարվողը, և Դոնալդ Թրամփը սկսել է կենտրոնանալ այդ խնդրի վրա։

«Նախագահն ասաց՝ «դա առաջնահերթություն դարձրեք»։ Եվ գործընթացն արդյունավետ դարձավ, քանի որ նախագահ Թրամփն իսկապես սկսեց կենտրոնանալ դրա վրա։ Ադրբեջանն ուներ խնդիր, որով անհանգստացած էր, Հայաստանն ուներ անհանգստանալու խնդիր։ Նախագահը հասանելի էր մեզ, երբ նրա կարիքն ունեինք։ Եվ ես նկատի չունեմ նրա գրասենյակից դուրս աշխատող որևէ մեկի միջոցով։ Ես նկատի ունեմ անմիջապես Օվալաձև աշխատասենյակ մտնելը և նրանից ուղղորդում ստանալը՝ հասկանալու համար, թե ինչ է պետք հակամարտությունը լուծելու համար»,- պատմել է նա։

Ուիթկոֆը նաև հիշել է Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, և թե ինչպես էր Թրամփը նրանց մեջտեղում նստած՝ խնդրել միմյանց ձեռք սեղմել։

Խոսելով TRIPP-ի մասին՝ Ուիթկոֆն ընդգծել է նախագծի կարևությունն ու դրա շուրջ ամերիկյան թիմի աշխատանքը։

«Ես վստահ չեմ, որ շատ մարդիկ իսկապես հասկանում էին դրա նշանակությունը, երբ մենք նոր էինք սկսել դրա վրա աշխատել։ Երբ մենք Հայաստանին ներգրավեցինք այս գործընթացում, կարծում եմ՝ Հայաստանը նայեց այս ամենին և, ըստ էության, ինքն իրեն ասաց՝ «Սա այնքան մեծ ազդեցություն կունենա և այնքան կարևոր նշանակություն կունենա մեր երկրի ապագայի համար»։ Այժմ այնպիսի տպավորություն է, որ նրանք, գուցե, թերագնահատել են դրա ազդեցության չափը»,- հայտարարել է Ուիթկոֆը՝ վստահություն հայտնելով, որ նախագիծը լուրջ ներդրումներ է ներգրավելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի