Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի ու Կրասնոդարի երկրամասի վրա․ վնասվել են նավթաբազա և արդյունաբերական ձեռնարկություն

Լուրեր

24.09.2026 | 14:09
Ռոնալդուն չի բացառել, որ կավարտի կարիերան մրցաշրջանի վերջում
24.09.2026 | 14:08
4,6 մլրդ դրամ` օգոստոսի արտահանումների աջակցության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 13:59
Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների մասին
24.09.2026 | 13:54
Հայաստանը և Բենինը ստորագրել են վիզային ռեժիմի պարզեցման և դիվանագիտական համագործակցության փաստաթղթեր
24.09.2026 | 13:45
ԵՄ-Հայաստան գործընկերությունն արագորեն առաջ է շարժվում և ավելի ամուր է, քան երբևէ․ ԵՀ նախագահ
24.09.2026 | 13:37
ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունեց հայկական արտադրանքի համար երկամյա առևտրային արտոնությունները
24.09.2026 | 13:34
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան
24.09.2026 | 13:29
Խելքի պետք է բերենք էլեկտրոնային շտեմարանի տվյալները. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 13:20
Արման Ծառուկյանն առաջադիմել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում
24.09.2026 | 13:11
Կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն․ ՀԱՍԵ-ի մասին զեկույցում խոսվում է «ճգնաժամից» և  լուծման 5 քայլ է առաջարկվում
24.09.2026 | 13:02
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի ու Կրասնոդարի երկրամասի վրա․ վնասվել են նավթաբազա և արդյունաբերական ձեռնարկություն
24.09.2026 | 12:51
Ուիթկոֆը պատմել է՝ ինչպես է Թրամփը ներգրավվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում
24.09.2026 | 12:43
«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է․ նրա տունը խուզարկել են
24.09.2026 | 12:39
Պայմանագրային զինծառայող է մահացել պայթյունի հետևանքով․ ՊՆ խոսնակ
24.09.2026 | 12:32
Սեուլ. Ալինա Չարաևան պարտություն է կրել
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի լույս 24-ի գիշերը կրկին հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերն անօդաչու թռչող սարքեր են խոցել Տագանրոգում, Կագալնիցկի և Նեկլինովսկի շրջաններում։ Կագալնիցկի շրջանում «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու» հետևանքով վնասվել են նավթաբազայի տարածքում գտնվող վարչական շինությունները։ Նահանգապետի խոսքով՝ հրդեհ չի բռնկվել, մարդիկ չեն տուժել։

Կրասնոդարի երկրամասի Դինսկոյե շրջանում, ըստ տարածաշրջանի օպերատիվ շտաբի, ուկրաինական անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ տուժածներ չկան։ Թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը, չի հստակեցվում։

ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների և բռնակցված Ղրիմի վրա խոցվել է ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի