ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին և Օդեսայի մարզին․ 2 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել

Լուրեր

24.09.2026 | 13:45
ԵՄ-Հայաստան գործընկերությունն արագորեն առաջ է շարժվում և ավելի ամուր է, քան երբևէ․ ԵՀ նախագահ
24.09.2026 | 13:37
ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունեց հայկական արտադրանքի համար երկամյա առևտրային արտոնությունները
24.09.2026 | 13:34
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան
24.09.2026 | 13:29
Խելքի պետք է բերենք էլեկտրոնային շտեմարանի տվյալները. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 13:20
Արման Ծառուկյանն առաջադիմել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում
24.09.2026 | 13:11
Կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն․ ՀԱՍԵ-ի մասին զեկույցում խոսվում է «ճգնաժամից» և  լուծման 5 քայլ է առաջարկվում
24.09.2026 | 13:02
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի ու Կրասնոդարի երկրամասի վրա․ վնասվել են նավթաբազա և արդյունաբերական ձեռնարկություն
24.09.2026 | 12:51
Ուիթկոֆը պատմել է՝ ինչպես է Թրամփը ներգրավվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում
24.09.2026 | 12:43
«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է․ նրա տունը խուզարկել են
24.09.2026 | 12:39
Պայմանագրային զինծառայող է մահացել պայթյունի հետևանքով․ ՊՆ խոսնակ
24.09.2026 | 12:32
Սեուլ. Ալինա Չարաևան պարտություն է կրել
24.09.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին և Օդեսայի մարզին․ 2 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել
24.09.2026 | 12:10
Եկեղեցու մասին զեկույցը հրապարակվել է // Էրդողանը Փաշինյանին Թուրքիա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
24.09.2026 | 12:02
«Ունենալու ենք միջազգային չափանիշների ապրանք». հաստատվեց ստանդարտացման նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:51
Ըստ ՔԿ-ի՝ 8.3 մլն դրամ է հափշտակվել արտասահմանյան բանկերի քարտապաններից և օրինականացվել ընկերության միջոցով
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 24-ի գիշերը հերթական զանգվածային հարվածն են հասցրել բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով՝ թիրախավորելով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևն ու Օդեսայի մարզը, գրում է Current time-ը։

Կիևում 2 մարդ զոհվել է, առնվազն 8-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ Սոլոմենսկի շրջանում պահեստային շինությունները մասամբ ավերվել են, Պոդոլսկի շրջանում՝ ծննդատնից ոչ հեռու գտնվող հարվածի վայրում, այրվել են չորս ավտոմեքենա և ոչ բնակելի շինություն, Դնեպրովսկի շրջանում վնասվել են եռահարկ վարչական շենքը և երկու առանձնատուն, ևս մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, Դարնիցկի շրջանում ոչնչացվել է երեք ավտոմեքենա, ևս ավելի քան 10-ը՝ վնասվել։

Օդեսայի մարզում մասնավոր տանը հարվածի հետևանքով 2 մարդ վիրավորվել է, իսկ առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ռուսական զորքերը նախկինում նույնպես հարվածել էին այդ կենտրոնին։

Օդեսայում վնասվել են 10 հարկանի ոչ բնակելի շենք, քաղաքային հիվանդանոցի յոթ հարկանի շենքի տանիքը և երեք ավտոմեքենա, կոտրվել են լիցեյի և չորս բնակելի շենքերի պատուհանները։ Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանում կոտրվել են երեք մասնավոր տների պատուհանները։

Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը նշել է, որ ռուսական զինվորականները հարձակվել են նաև պարենային պահեստների վրա։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարված է հասցվել անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրությամբ զբաղվող արդյունաբերական ձեռնարկության, «ПЕГАС АРМС» անօդաչուների արտադրամասին, «Элемент ЮА» ձեռնարկությանը, տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնի, ինչպես նաև «Київстар» և «Парковый» հեռահաղորդակցության կենտրոններին։ Օդեսայի մարզում հարված է հասցվել երկու լոգիստիկ կենտրոնի և Չեռնոմորսկի նավահանգիստ ուղևորվող լցանավին, հավելել է ռուսական կողմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի