«Պուտինը յուրաքանչյուր կիլոմետրի համար վճարում է 248 մարդու կյանքով»․ Զելենսկիի ելույթը՝ ՄԱԿ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.09.2026 | 13:02
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի ու Կրասնոդարի երկրամասի վրա․ վնասվել են նավթաբազա և արդյունաբերական ձեռնարկություն
24.09.2026 | 12:51
Ուիթկոֆը պատմել է՝ ինչպես է Թրամփը ներգրավվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում
24.09.2026 | 12:43
«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է․ նրա տունը խուզարկել են
24.09.2026 | 12:39
Պայմանագրային զինծառայող է մահացել պայթյունի հետևանքով․ ՊՆ խոսնակ
24.09.2026 | 12:32
Սեուլ. Ալինա Չարաևան պարտություն է կրել
24.09.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին և Օդեսայի մարզին․ 2 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել
24.09.2026 | 12:10
Եկեղեցու մասին զեկույցը հրապարակվել է // Էրդողանը Փաշինյանին Թուրքիա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
24.09.2026 | 12:02
«Ունենալու ենք միջազգային չափանիշների ապրանք». հաստատվեց ստանդարտացման նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:51
Ըստ ՔԿ-ի՝ 8.3 մլն դրամ է հափշտակվել արտասահմանյան բանկերի քարտապաններից և օրինականացվել ընկերության միջոցով
24.09.2026 | 11:40
«Պուտինը յուրաքանչյուր կիլոմետրի համար վճարում է 248 մարդու կյանքով»․ Զելենսկիի ելույթը՝ ՄԱԿ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:33
Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարներ
24.09.2026 | 11:24
Միրզոյանը Նյու Յորքում ԱՄՆ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու հեռանկարները
24.09.2026 | 11:16
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ը զգալի ներուժ ունի տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման համար
24.09.2026 | 11:04
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմաններում տեղի է ունենում ՌԴ-ի հետ հարաբերությունների տրանսֆորմացիա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «զրոյական պացիենտ» է, որից պատերազմի գաղափարը տարածվում է ամբողջ աշխարհում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում ունեցած ելույթում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ուր էլ տարածվի պատերազմի այդ գաղափարը, «այն բերում է միայն ցավ, անկայունություն, նոր ռիսկեր և, իհարկե, նոր ճգնաժամեր»։

«Նրան (Պուտինին) պետք է թույլ չտալ գործել և հնարավորություն չտալ, որ այդ չարիքը տարածի ավելի հեռու»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ նրա «հպարտությունը»՝ նավթարդյունաբերությունը, գործում է «վերջին շնչում»։

«Դժվար է պատկերացնել ավելի նվաստացուցիչ պարտություն մի երկրի համար, որն ունի մշտական տեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և այդքան հպարտանում է նավթի արտահանմամբ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Սակայն նավթն ինքնին Ուկրաինայի թիրախը չէ, ինչպես և բենզինը, դիզելային վառելիքը, գործարաններն ու նավահանգիստները, ասել է Զելենսկինի՝ հավելելով․ «Մեր նպատակն է սահմանափակել Ռուսաստանի՝ այս պատերազմը ֆինանսավորելու և այն ձգձգելու կարողությունը»։

Միաժամանակ, եթե Ռուսաստանը շարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ համակարգին և ջեռուցման համակարգին, Կիևը կփորձի անել այնպես, որ այս ձմռանը ռուսական «գեներալ Մորոզն» «անցնի մյուս կողմ», նշել է Ուկրաինայի նախագահը՝ նկատի ունենալով պատասխան հարվածների հնարավորությունը։

Զելենսկին հայտարարել է, որ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում ՌԴ զինված ուժերն Ուկրաինայի ռազմաճակատում կորցրել են 248,964 մարդ։

«Պուտինը յուրաքանչյուր կիլոմետրի համար վճարում է 248 մարդու կյանքով։ Որևէ մեկը դեռ նրան ողջամի՞տ է համարում»,-հարց է հնչեցրել Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանի բանակի կազմում կռվում են ևս 47 երկրների քաղաքացիներ, որոնք նույնպես զոհվում են ռազմաճակատում։

Ուկրաինայի նախագահը նախազգուշացրել է, որ արդեն հաջորդ տարի իրական հավանականություն կա, որ ռազմաճակատում որոշումները կսկսի կայացնել արհեստական բանականությունը, այլ ոչ միայն մարդիկ․ «Մեզ խաղաղություն է պետք, քանի դեռ չենք հասել այդ կետին»։

AFP գործակալության վերլուծության համաձայն՝ սեպտեմբերի առաջին 18 օրերին արձանագրվել է Ռուսաստանի կողմից իրականացված հարվածների ավելի մեծ թիվը, քան Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ցանկացած ամբողջական ամսվա ընթացքում՝ բացառությամբ 2022 թվականի մարտի։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է, որ ռազմական գործողություններում «դադար» չի լինելու։

«Մենք բանակցությունների որևէ ձևաչափի ընթացքում չենք դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը)։ Չնայած Եվրոպան հենց դա է ցանկանում՝ նույն նպատակով՝ դադար ստանալու և Կիևի վարչակարգի սպառված ռազմական զինանոցները համալրելու համար»,- հայտարարել է Լավրովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի