Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարներ
Հայաստանի և Լատվիայի հավաքականների միջև Ազգերի լիգայի С 2 խմբի առաջին տուրի հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարներ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մրցավարը Մարտին Մատոշան է, նրա օգնականներն են Մատեյ Ժունիչն ու Ալեքսանդար Կասապովիչը։ Չորրորդ պաշտոնյան Միխայել Անտիչն է։
Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի 20։00-ին։

