«Արմենիկում»-ի նախկին տնօրենը մեղադրվում է պետությունից շուրջ 1.5 մլրդ դրամ հափշտակելու փորձի մեջ

Լուրեր

24.09.2026 | 11:04
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմաններում տեղի է ունենում ՌԴ-ի հետ հարաբերությունների տրանսֆորմացիա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
24.09.2026 | 10:53
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան բուհերում սովորող հայ ուսանողների հետ
24.09.2026 | 10:52
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում
24.09.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
24.09.2026 | 10:32
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին
24.09.2026 | 10:24
Հայաստանը նստած է մեկ՝ հայկական աթոռի վրա. Փաշինյանը՝ ռուս լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 10:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Եվրոպայի առաջնությունից
24.09.2026 | 10:10
Փաշինյանի հանդիպման արդյունքներով ազդարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի մեկնարկը
24.09.2026 | 10:04
Նավթի գներն աճել են
24.09.2026 | 10:02
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը
24.09.2026 | 09:55
Հրապարակվել է Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ զեկույցը՝ 16 արձանագրմամբ
24.09.2026 | 09:50
Փաշինյանն ու ֆոն դեր Լայենը անդրադարձել են տարածաշրջանային նշանակության թեմաների
24.09.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.09.2026 | 09:46
Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները
Բոլորը

Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել «Արմենիկում» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը։ Ըստ մեղադրանքի՝ նա կեղծ փաստաթղթերի և հաշվապահական ապացույցների միջոցով փորձել է 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ից հօգուտ «Արմենիկում+»-ի բռնագանձել 1 մլրդ 500.77 մլն դրամ։ Դատախազությունը հայտնել է նաև, որ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու և դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու համար մեղադրվող՝ «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Մ.-ն, 1998-ից 2023 թվականների ընթացքում հան­դի­սանալով «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրենը, առանց ընկե­րութ­յան բաժնետերերի ժողով հրավիրելու, կազ­մել է «Ար­մենի­կում+» ՓԲ ընկերության բաժնե­տերերի ժողովի կեղծ արձա­նա­գրություն: Ա.Մ.-ն արձանագրության մեջ ներա­ռել է Ընկերության բաժնետերերի մասնակ­ցութ­յան վերա­բեր­յալ իրակա­նութ­յանը չհամա­պա­տասխանող տվյալներ, արձանագրությունը ներկա­յաց­րել է իրավասու պե­տական մարմ­ին և ապօրինի եղանակով ստանձ­նել «Ար­մենիկում+» ՓԲ ընկերության գլխա­վոր տնօրե­նի պարտա­կանությունները: Այնուհետև, Ա.Մ.-ն, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված և 100 տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲ ընկերութ­յու­նից ա­ռանձ­նապես խոշոր չա­փերով գու­­մար հափշ­տա­­կելու նախնական դիտավորությամբ, հաշվապահական հաշվառ­ման վերաբերյալ այլ կեղծ ապա­ցույց­ների հիման վրա՝ ֆինանսական գործառնութ­յուն­ները իրա­կան և հիմնավոր ներ­կայացնելու նպատա­կով, պետությունից հօգուտ «Արմենիկում+» ՓԲ ընկե­րութ­յան 1 միլիարդ 500 միլիոն 770 հազար դրամ բռնագանձելու պահան­ջով, փաստաբանի միջոցով, 2025 թվականի նոյեմ­բերի 27-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրավա­սության քաղաքա­ցիական դատա­րան:

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Մ.-ի նկատմամբ Քրեա­կան օրենսգրքի 44-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 44-255-րդ հոդվածի 3-րդ մա­սի 3-րդ կետով, 479-րդ հոդ­­վածի 2-րդ մասի 2-րդ կետով և 18.04.2003 թվականին ընդունված Քրեա­կան օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Հակա­կոռուպցիոն դա­տարան:

Նշենք, որ ի թիվս վարութային այլ գործողությունների, նախաքննության ընթացքում Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որոնցով հիմնավորվել են մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները:

Դատախազության կողմից գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ՝ «Արմենիկում+» ՓԲ ընկե­րութ­յան տնօրենի գրանցումը և քաղաքացիական գործով ներկայացված ապացույցները ոչ իրավաչափ ճանաչելու գործընթաց իրականացնելու վերաբերյալ: